Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

ԲՀԿ-ն խզում է կոալիցիոն հուշագիրը

ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում բավական անակնկալ, կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությանը իրեն մրցակից է համարում միայն ՀՀԿ-ին, իսկ ընդդիմությանը հարգում, բայց մրցակից չի համարում: Ո՞րն է այստեղ անակնկալը կամ առավել ևս՝ սենսացիան՝ կարող եք հարցնել դուք: Սենսացիան ու անակնկալն այն է, որ ԲՀԿ-ն, Հանրապետականին հռչակելով իրեն մրցակից, փաստացի հայտարարում է կոալիցիոն հուշագիրը խզելու մասին: Խոսքը 2011 թվականի կոալիցիոն հուշագիրը խզելու մասին է, որը կնքվեց Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև:

«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»,- ասված էր փետրվարի 17-ին կնքված կոալիցիոն հուշագրում: Այսինքն՝ դա ուղղակիորեն նշանակում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց դեմ չեն մրցելու: Մինչդեռ այժմ ԲՀԿ անդամը, ընդ որում՝ ամենևին ոչ շարքային անդամը, ինչի մասին է վկայում թեկուզ այն, որ Վարդան Բոստանջյանին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ կողմից ներառել էր Կոնգրեսի հետ երկխոսող կոալիցիոն պատվիրակության կազմում, հայտարարում է ՀՀԿ-ին մրցակից լինելու մասին: Այլ կերպ ասած՝ այդպիսով ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն, ըստ էության, խզում է կոալիցիոն այդ հուշագիրը և հայտարարում ներիշխանական պայքարի մեկնարկի մասին:

Կապվա՞ծ է արդյոք դա Ռուսաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձության հետ, որի համատեքստում Հայաստանում կանխատեսվում կամ սպասվում է նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվություն: Ըստ ամենայնի՝ այո, նկատի ունենալով, որ ԲՀԿ-ն դիտվում է այն ուժը, որի վրա հենվելով՝ կփորձի քաղաքական ակտիվություն ունենալ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն, մյուս կողմից, ամենևին պետք չէ բացառել ԲՀԿ, այսպես ասած, ինքնուրույնությունը: Հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը պարզապես չի վստահում Հանրապետականին և ունի հիմնավոր, թեկուզ ոչ հրապարակային փաստեր, որ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը ծուղարկ էր, որի մեջ ՀՀԿ-ն գցեց ԲՀԿ-ին՝ խորհրդարանի ընտրությանը զրկելով մանևրելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում