Android Honeycomb օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող Samsung Galaxy Tab 8.9 պլանշետը հոկտեմբերի 2-ից վաճառքի կհանվի ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է newsru.com-ը` պլանշետն աշխարհում ամենաբարակն է` 8.6 միլիմետր հաստությամբ: Սարքը կշռում է 470 գրամ:
Պլանշետն ունի երկու ֆոտոխցիկ, հագեցած է TouchWiz 4.0 ինտերֆեյսով: 16 գիգաբայթ հիշողությամբ սարքը կարժենա 469, իսկ 32 գիգաբայթ հիշողությամբ նույն պլանշետը` 569 ԱՄՆ դոլար: