Yahoo! որոնողական ծառայություններ ապահովող կայքը հրապարակել է 2010 թ. ամենափնտրվող թեմաները: Այս վարկանիշները սկսել են ամփոփել գրեթե բոլոր կայքերը:
Ըստ Yahoo!-ի՝ 2010 թ. ամենափնտրվող թեման եղել է Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքը: Երկրորդ տեղում է 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնութունը, այդ թվում՝ և ութոտնուկ Պաուլին վերաբերող նյութերը: Երրորդ տեղում է երգչուհի Մայլի Սայրուսը՝ իր «Can’t be Tamed» (2010 թ.) ձայնասկավառակով, իսկ չորրորդ և հինգերորդ տեղում են Քիմ Քարդաշյանն ու Լեդի Գագան:
Վեցերորդ ամենափնտրվող վարկանիշն ունի iPhone-ը, յոթերորդում է դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը:
Նրան հաջորդում է R’n’B ամենաերիտասարդ և ամենահայտնի կատարողներից մեկը` Ջասթին Բիբերը, որը, ինչպես երեկ տեղեկացրել է «Առաջին Լրատվականը», առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «լավագույն նորամուտ» անվանակարգում: Իններորդը American Idol հեռուստաշոուն է, իսկ Բրիտնի Սփիրսը 10-րդն է: Վերջինս 2000-2010 թթ. պարտադիր հայտնվում է լավագույն տասնյակում, իսկ 2005-2009 թ. նա մշտապես զբաղեցրել է առաջին հորիզոնականը: