Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Ջավախքում հերքում են WikiLeaks-ի բացահայտումները

Երեկ WikiLeaks-ը հրապարակեց Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները։ Դրանցից մեկում, որը Միացյալ Նահանգներ է ուղարկվել է 2007 թ. հուլիսին, խոսվում է Վրաստանում Ռուսաստանի ակտիվ միջոցառումների մասին:
«Ծայրահեղական փոքրամասնություններին աջակցություն» վերնագրի ներքո Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը գրել էր. «Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում և Ախալքալաքում, ինչպես նաև տեղական համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ Ռուսաստանի իշխանությունները ֆինանսավորել են ծայրահեղական հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` փորձելով ապակայունացնել այս բազմազգ և քաղաքականապես անկայուն տարածաշրջանը: Լարվածությունը կիզակետին է հասել 2006 թվականի գարնանը, երբ մարտին Ախալքալաքում բուռն ցույցեր էին Ծալկայում ազգությամբ հայի սպանությունից հետո, և մայիսին, երբ ցուցարարները կարճ ժամանակով կասեցրին ռուսական բազաների դուրսբերման առաջին փուլը: Սակայն երբ բազաները դուրս բերվեցին, Ախալքալաքում հուզումները կտրուկ նվազեցին, ինչը վկայում է, որ հավաստի էին Վրաստանի պնդումները, թե լարվածությունը առաջացնում էին այն տարրերը, որ ղեկավարվում էին ռուսական բազաներից»:
Չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ակտիվորեն մասնակցել են այդ ցույցերին, սակայն կտրականապես հերքեց, թե ՌԴ-ի կողմից ֆինանսավորվել են: «Ես կտրականապես հերքում եմ, որ այդ ֆինանսավորումը անցած լինի իմ և իմ շրջապատի մարդկանց, որովհետև նման բան չեմ նկատել: Իսկ ինչ վերաբերում է, որ ուրիշ մարդիկ են եղել այս պրոցեսներին խառնված, այլ կարգի կազմակերպություններ, ես այդպիսի մարդկանց համար չեմ կարող ասել` եղել է, չի եղել, ես միայն պատասխան եմ տալիս մարդկանց այն շրջանակի համար, որ իրոք ի պաշտպանություն ջավախահայերի շահերի են կանգնած եղել. այդ մարդկանց համար երաշխավորում եմ»,- հայտարարեց Դ. Ռստակյանը:
«Ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ աղբյուրների վրա է հիմնվում դեսպանատունը, որ այդպիսի ինֆորմացիա տվել է կամ չի տվել: Միտինգները միշտ էլ Ջավախքում եղել են բանակի դուրս գալու հետ կապված, ընդ որում, կարծում եմ, որ իրենց` ջավախքցիներին էր առաջին հերթին պետք, որ այս բազան տարածաշրջանից դուրս չգար… Այնպես որ, ես չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է. Ռուսնե՞րը պետք է ֆինանսավորեին, որ մենք մեր ազգային շահերը պահեինք»,- ընդգծել է ջավախահայ գործիչը` հավելելով. «Աղբյուրները, որ այդ մարդիկ ունեն` ո՞ւմ են ֆինանսավորել, ի՞նչ են արել, իրենք պետք է երևի ավելի բաց այդ մասին ասեն, եթե փաստեր ունեն, եթե փաստեր չկան` իմաստը ո՞րն է ենթադրելով՝ այդ մասին խոսել»:
«Նորից կրկնում եմ, ինչ վերաբերում է միտինգներին` դա ջավախահայերիս էր պետք, և հետագայում, երբ ռուսական բազան Ջավախքից հեռացավ, կյանքը ապացուցեց, որ, այո, նա ոչ միայն անվտանգության երաշխիք էր, այլև Ջավախքում կերակրում էր շատ ու շատ ընտանիքների»,- ասել է Դավիթ Ռստակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում