Այսօր ռուսական խոշորագույն գազանավթային «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ` եվրոպական մի շարք երկրներում նրա գրասենյակներում իրականացված խուզարկությունների պատճառով: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին:
«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, պաշտոնական հայտարարություն կանենք չորեքշաբթի»,- ասել է նա: Նշենք, որ երեկ ստուգումներ են տեղի ունեցել մասնավորապես Գերմանիայում և Չեխիայում «Գազպրոմի» գրասենյակներում: «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը կասկածում են շուկայում դիրքը չարաշահելու և գնային համաձայնությունների գալու մեջ: Ստուգումներն իրականացրել է Եվրահանձնաժողովը` կազմակերպության հակամենաշնորհային օրենքները խախտելու կասկածանքով: Ընդհանուր առմամբ, խուզարկություններ են անցկացվել 10 երկրներում «Գազպրոմի» ներկայացուցչություններում: