ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայստանյան գրասենյակը և «Փյունիկ» հաշմանդամների միությունն այսօր նշեցին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը: ՄԱԿ-ի դահլիճում ցուցադրվեցին օժտված երեխաների և մեծահասակների ձեռարվեստի, արվեստի գործեր:
Այս տարվա Հաշմանդամների միջազգային օրվա թեման է «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամության հարցերը Հազարամյակի զարգացման նպատակների մեջ»:
«Շատ կարևոր է այն փաստը, որ Հայստանը ՄԱԿ-ի այն մի քանի անդամ երկների թվում է, որոնք վավերացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը հաստատում է պետությունների իրավական պարտավորությունները` խթանելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,- նշեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: