Facebook-ի ղեկավարությունը ձևավորել է «Քաղաքական գործունեության կոմիտե», որը պետք է ակտիվորեն զբաղվի ԱՄՆ իշխանական համակարգերում սոցցանցի իրավունքների և շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև «իրենց» թեկնածուներին ընտրություններում սատարելու քարոզչական գործունեությամբ:
The Hill-ը գրում է, որ Facebook-ի ղեկավարությունն իրենց տեղեկացրել է այն մասին, որ քաղաքական այս կառույցը սոցցանցի շրջանակներում ստեղծվել է «քաղաքական գործընթացներում սոցցանցի աշխատակիցների ձայնը լսելի դարձնելու նպատակով»:
Աշխարհի ամենամասսայական սոցցանցը, որում գրանցված է ավելի քան 800 միլիոն մարդ, տարեցտարի ակտիվանում է ԱՄՆ ներքաղաքական դաշտում: