Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

ՀՀԿ-ն կարող է ճակատագրական դառնալ

«Եդինայա Ռոսիա»-ի նախընտրական համագումարից հետո հայկական քաղաքական և փորձագիտական դաշտն, ըստ երևույթին, ավելի է ալեկոծվել, քան բուն ռուսականը:

Ռուսները կարծես թե բավական հանգիստ են տանում Պուտինի վերադարձը, իսկ այլախոհ ռոք-երաժիշտի համբավ ունեցող Յուրի Շեվչուկը նույնիսկ խորհուրդ է տալիս հանգիստ վերաբերվել այդ ամենին և չհեռանալ երկրից, այլ ձգտել ներքին ավելի մեծ ազատության: Կարծես թե համեմատաբար հանգիստ է տանում նաև աշխարհը, որը առավելապես հեգնում և ծիծաղում է Մեդվեդև-Պուտին տանդեմի որոշման վրա: Իսկ Հայաստանում բավական բուռն քննարկումների նախերգանք է նկատվում, ինչը սակայն ոչ թե պայմանավորված է նրանով, որ հայերը սովորաբար ամեն ինչ ավելի ծանր են տանում, այլ որովհետև Հայաստանում «տանդեմի»` այսպես ասած մանրակերտի պես մի բան կա, որը կարող է ուղղակի կապված լինել «օրիգինալի» հետ: Այսինքն` Պուտինի և Մեդվեդևի փոխատեղումը Հայաստանում հասարակությունը կարող է անմիջականորեն զգալ հենց իր մաշկի վրա, ինչը կարտահայտվի Ռոբերտ Քոչարյանի վերադարձով կամ քաղաքական ակտիվությամբ: Հենց այդ հեռանկարն է, որ Հայաստանում բուռն արձագանքի առիթ է տվել և նույնիսկ պատճառ հանդիսացել:

Բանն այն է, որ եթե Ռուսաստանում ներքաղաքական թնջուկը հանգուցալուծվեց, և այժմ արդեն իրադարձությունները զուտ ֆորմալ զարգացման ընթացքի մեջ են, Հայաստանում այդ ինտրիգը նոր միայն սկսեց հասունանալ: Այն առավելապես գտնվելու է ներիշխանական դաշտում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվության միայն այդ բազան կարող է ունենալ: Թե հատկապես որ սուբյեկտների վրա նա կհենվի, հնարավոր է միայն կռահել: Համենայնդեպս, առայժմ, այսպես ասած, նրանն են ընկալվում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որը դե յուրե ընդդիմություն է, բայց դե ֆակտո իշխանական ուղեծրում գտնվող կուսակցություն է: Սակայն չպետք է համարել, որ ՀՀԿ-ն չի կարող լինել քոչարյանական ակտիվության բազա: Այդ կուսակցությունը բավական խայտաբղետ պատկեր ունի, և հնարավոր չէ այն ամբողջապես Սերժ Սարգսյանինը համարել: Ավելին` Սարգսյանը հենց խնդիր ուներ ներկայիս խորհրդարանական ընտրությունների շնորհիվ որոշակիորեն չեզոքացնել իշխանության մեջ ներկայիս ՀՀԿ դերակատարումը` գիտակցելով, որ կուսակցությունը իրեն ոչ այնքան հենարան է, որքան ական իր աթոռի տակ: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած կուսակցության վրա երկարաժամկետ հեռանկարներ կառուցելը քաղաքական միամտություն է, և 2007-2008 թվականները անցնելով ՀՀԿ հետ կամ վրայով` Սերժ Սարգսյանն, անշուշտ, հասկանում է, որ դրանով ավելի հեռուն գնալը արկածախնդրություն կլինի: Եվ հիմա կարծես թե հենց այդ պահն է, երբ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար կարող է փորձություն դառնալ:

Այդ կուսակցության մի զգալի մասը ներկայումս հավանաբար սկսել է կանխագուշակել, թե ինչքան են Քոչարյանի վերադարձի շանսերն ու ինչ կարգավիճակով, մինչև ուր նա կարող է վերադառնալ` մինչև նախագա՞հ, թե՞ մինչև վարչապետ: Ընդ որում` հատկանշական է մի հանգամանք` Հայաստանի անկախությունից ի վեր, անկախության հետ գրեթե տարեկից այդ կուսակցությունը, հիմնվելով գաղափարական հենքի վրա, այդուհանդերձ աշխատել է ապագաղափարական բավական լայն դիապազոնով, մշտապես կանգնելով իշխանության կողքին և ըստ էության գործարքի գնալով Հայաստանի, այսպես ասած, գրեթե բոլոր իշխանությունների և իշխանության կրող բոլոր անհատների հետ:

1995-ին կուսակցությունը հանուն իշխանության գործարքի գնաց Տեր-Պետրոսյանի հետ, 1998-ին հանուն իշխանության գործարքի գնաց Վազգեն Սարգսյանի հետ, 2000-ին հանուն իշխանության գործարքն էր Ռոբերտ Քոչարյանի հետ, ընդ որում` Սերժ Սարգսյանի հրապարակային պահանջով, 2006 թվականին հանուն իշխանության գործարք կնքվեց Սերժ Սարգսյանի հետ: Այնպես որ, ՀՀԿ փորձն ու ոճը բոլորի աչքի առաջ է, այդ թվում` Սերժ Սարգսյանի:
Հետևաբար, թեև թվում է, որ Սարգսյանն այժմ պետք է ջանք գործադրի ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին սանձելու կամ գայթակղելու համար, որ հանկարծ չտրվեն Քոչարյանի ծրագրերին, սակայն իրականում այդ խնդիրը կա նաև ՀՀԿ մասով, ընդ որում` ավելի, քան մյուս երկուսի պարագայում: Եթե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կարող են դիմացից հարվածել կամ սպառնալ, ապա ՀՀԿ-ն միանգամայն ի զորու է հարվածել թիկունքից: Հավանականությունը մեծ է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ հենց այդ հանգամանքը խաղարկելով կփորձի Սերժ Սարգսյանին հաշվի նստեցնել իր ծրագրերի հետ, քան ՀՅԴ-ին կամ ԲՀԿ-ին բացահայտ նրա դեմ հանելով:

Ընդհանրապես, Քոչարյանի քաղաքական կենսագրությունը հուշում է, որ նրա, այսպես ասած, տարերքը ավելի շատ ստվերային աշխատանքն է, իսկ այդ գործում նա չի կարող միայն ԲՀԿ-ով և առավել ևս ՀՅԴ-ով իր քաղաքական ծրագրերը սպասարկել, և ՀՀԿ-ն նրա համար դառնում է գրեթե առանցքային հարց: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն առանցքային հարց է դառնում նաև Սերժ Սարգսյանի համար, ինչը մինչև խորհրդարանի հերթական ընտրությունը կարող է նույնիսկ ճակատագրական հարց դառնալ: Համենայնդեպս, մեծ է հավանականությունը, որ կամ մինչև հերթական ընտրություն Սերժ Սարգսյանը հիմնավորապես կլուծի ՀՀԿ հարցը, կամ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հարցը կլուծի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում