The Financial Times թերթը, վկայակոչելով Coca-Cola ընկերության գործադիր տնօրեն Մուխթար Քենթի հայտարարությունը, գրում է, որ ԱՄՆ-ի շուկան պակաս գրավիչ է դարձել բիզնեսմենների համար, քան Չինաստանը: ԱՄՆ-ում շուկայի մրցունակության անկման պատճառը, Քենթի կարծիքով, քաղաքական լճացումն է և հարկերի հավաքման հնացած կառուցվածքը: Քենթի խոսքերով` Չինաստանում բիզնեսով զբաղվելն ավելի հեշտ է «մի շարք առումներով»:
Բացի այդ, Coca-Cola-ն Բրազիլիան է համարում զարգացող տնտեսության փայլուն օրինակ, որը հրապուրիչ է դառնում ներդրողների համար:
Քենթը նշել է, որ ԱՄՆ-ում նահանգների միջև մրցակցությունը բավարար չէ, մինչդեռ Չինաստանի մարզերը ակտիվորեն պայքարում են արտասահմանյան ընկերությունների հետաքրքրությունը գրավելու համար:
Հիշեցնենք, օգոստոսի կեսին Coca-Cola-ն հայտարարեց, թե Չինաստանում իր բիզնեսում 2012-2014 թթ. համար ներդրել է 4 մլրդ դոլար: