Samsung ընկերությունը դատարան է դիմել և պահանջում է, որպեսզի Apple ընկերության iPhoen-ների և iPad-ների վաճառքն արգելվի Նիդեռլանդների տարածքում:
Հիշեցնենք, որ Samsung և Apple ընկերությունները միմյանց մեղադրում են սմարթֆոնների արտադրության հեղինակային իրավունքների խախտման մեջ:
Անցած ամիս Samsung ընկերությունը ստիված կասեցրել էր Ավստրալիայում իր սմարթֆոնների վաճառքը՝ Apple-ի դատական հայցի պատճառով: Բացի Ավստրալիայից, այս երկու ընկերությունները պայքարում են նաև ամերիկյան և եվրոպական շուկաներում:
Ինչպես նշում է Associated Press-ը, Samsung-ը միայն iPhone-ների և iPad-ների վաճառքից ապահովում է իր ընդհանուր եկամտի 30%-ը: