Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հերթ Քոչարյանի դռանը

Գրեթե կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի դռանը ներկայումս բավական մեծ հերթ է կուտակվելու` քաղաքական մարգինալների հերթ, որոնք ներքաղաքական վերջին շրջանի զարգացումներից դուրս մնացին՝ մերժվելով թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կողմից: Պուտինի վերադարձի ֆոնին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հոսանքը, որ անկասկած մտել է Հայաստանի ներքաղաքական դաշտի շրջանառության մեջ և ակտիվանալու է առաջիկայում, հաստատ նոր հույսեր է ներշնչել անպետքության զգացումով ներշնչված մարգինալներին, որոնք չկարողացան որևէ կերպ տեղավորվել ընդդիմության շարքերում, իսկ իշխանությունն էլ նրանց օգտագործեց էլ ավելի վարկաբեկելու համար և, այսպես ասած, ձեռքերը մաքրելու ՙլաթի՚ տեղ բանացրեց:

Ռոբերտ Քոչարյանը հիմա նրանց համար հույս է, որից անպայման կառչելու են հնարավորինս ամուր և երկար, եթե, իհարկե, Քոչարյանը դիմի նրանց օգնությանը կամ որոշի օգտագործել նրանց: Իսկ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կորոշի անել այդ բանը՝ նրանց պատվիրելով կոշտ և անխնա քննադատության ենթարկել միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին: Թե ովքեր կլինեն հատկապես այդ մարգինալ ուժերը՝ շատ մոտ ապագայում կերևա Քոչարյանի հնարավոր վերադարձի և ակտիվության մասին անդրադարձերից: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի համար էլ այդ ուժերը չեն կարող որևէ կերպ ինչ-որ ավելի առարկայական ծառայություն մատուցել, և նա էլ, անկասկած, ընդամենը ՙսև գործն՚ է հանձնարարելու նրանց:

Հավանաբար, նրանց միջոցով փորձ կարվի շրջանառության մեջ դնել որոշակի, այսպես ասած, կոմպրոմատային տեղեկատվություն, ինչը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խաղաքարտերից մեկը: Այդպիսով, առաջիկայում հավանաբար Հայաստանի ներքաղաքական դաշտ է լցվելու ՙսևագործ բանվորների՚ մի հոծ բազմություն, որոնք առանց այդ էլ դաշտում էին, բայց քանի որ գործ չունեին` մայթեզրին նստած էին: Հիմա նրանց համար հայտնվել է պոտենցիալ գործատու, և կասկած չկա, որ նրանք հերթ են կանգնելու Քոչարյանի դռանը, ու նաև կասկած չկա, որ ամեն մեկը մի-մի աշխատանք կստանա: Բայց դա վատ էլ չէ, իհարկե, եթե քաղաքական դաշտի շաբաթօրյակ մի քիչ էլ Ռոբերտ Քոչարյանն իրականացնի` կամա թե ակամա: Որովհետև այդ ուժերը, ոտքի տակ ընկած լինելով, ավելի էին ջուր պղտորելու, քան այն դեպքում, երբ Քոչարյանը հավաքում է դրանց ու հանձնարարություններ տալիս, և հայտնի է դառնում դրանց գոյության իմաստը, քանի որ այդպես առավել պարզ է դառնալու նրանց արածի և գոյության անիմաստությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում