«ԱրմենՏել» ընկերության ինտերնետի բաժանորդներն այսօր համացանց մուտք գործելու հետ կապված դժվարություններ ունեն: Ընկերության մամլո պատասխանատու Անուշ Բեղլոյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ Վրաստանով անցնող «ԱրմենՏել»-ի մալուխներից մեկը վնասվել է, ինչի արդյունքում ծանրաբեռնվածությունն ընկել է մյուս կապուղիների վրա, և բոլոր բաժանորդների մոտ արագության անկում է նկատվում:
«Աշխատանքներ ենք տանում մալուխը վերականգնելու ուղղությամբ, և այսօրվա ընթացքում կապը կվերականգնվի»,- ասաց Ա. Բեղլոյանը: