«Գազպրոմ» ընկերությունն ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիա` օրական 32-ից 42 խորանարդ մետրի, քանի որ Իրանից մատակարարվող գազը դադարեցվել է: «Իրանից Թուրքիա գազի տեխնիկական պատճառներով ժամանակավոր դադարից հետո «Botash»-ը դիմել է «Գազպրոմին» ավելացնելու ռուսական բնական գազի ծավալները «Երկնագույն հոսք» գազատարով մինչեւ որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն», ասված է «Գազպրոմի» տարածած հաղորդագրության մեջ:
Նույն քայլին ռուսական ընկերությունը դիմել էր օգոստոս ամսին, երբ պայթեցվել էր Իրանից Թուրքիա ձգվող գազատարը: