Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրեց հեռահաղորդակցության ոլորտի նորօրյա միտումները, «Յուքոմի» կողմից առաջարկվող լուծումները, կազմակերպության նոր նվաճումները և ամփոփեց վերջին նախաձեռնությունները:
Ինտերնետի արագության խոստացված 1.5-2 անգամ ավելացման փոխարեն բաժանորդների ինտերնետի արագությունը բարձրացվել է խոստացվածից ավելի` եռապատկելով նվազագույն արագությունը և հասցնելով այն 3 մ/բվ` նույն 8000 դրամի դիմաց:
Հայկ Եսայանը հայտարարեց, որ այսօրվանից «Յուքոմի» հեռուստատեսային ծառայության ալիքների քանակը ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են, և կազմում է ընդհանուր առմամբ 124 ալիք: Նոր ալիքների ավելացումը չի ազդում բաժանորդային վարձի վրա, և UTV Full ամբողջական փաթեթից օգտվող բաժանորդները արդեն կդիտեն 116 ալիք` հին գնով: Իսկ HD ալիքներ դիտելու համար որևէ հավելյալ սարքերի տեղադրման անհրաժեշտություն չկա:
«Յուքոմը» ձեռք է բերել նոր համարային շարք, և այժմ, բացի 060 44 համարներից, բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53 և -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ: