Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պարարտ հող է ստեղծում նոր մարտի մեկերի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը
– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բուռն արձագանք է ստացել ՀՀ քաղաքական ուժերի կողմից: «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունները, դեմ արտահայտվելով այդ փոփոխությունների որոշ դրույթներին, հանդես են եկել սեփական առաջարկություններով: Պարոն Հակոբյան, որո՞նք են այն հիմնական կետերը, որոնք, Ձեր գնահատմամբ, չպիտի ներառվեին ԸՕ փոփոխությունների նախագծում:
– Ընտրական օրենսգիրքը կարևորագույն օրենք է և Սահմանադրությունից հետո, թերևս, առաջնային օրենքներից մեկը, սակայն կարևորագույն գործոն է նաև, թե տվյալ պահին հասարակությունն ու առաջին հերթին իշխանությունը քաղաքական կամք ունե՞ն նորմալ ընտրություններ անցկացնելու, թե ոչ: Օրինակ` 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին ԽՍՀՄ ԸՕ-ով, որի սկզբունքները հարիր չէին ժողովրդավարական արժեքներին: Բայց հասարակությունը կարողացավ իր քվեով իշխանություններ ձևավորելու քաղաքական կամքը պարտադրել օրվա իշխանություններին, և կարծում եմ` Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ դրանք մնացին որպես համեմատաբար ամենաարդար և ազատ անցկացված ընտրություններ: Այսինքն` լավ օրենք ունենալը կարևոր է, բայց առավել կարևոր է քաղաքական կամքը, ինչը, ցավոք, գոնե առայժմ բացակայում է հիասթափված և քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր դարձած հասարակության զգալի մասի մոտ: Իսկ իշխանություններն էլ, ստեղծված իրավիճակից օգտվելով, այս նախագծով անթաքույց հայտարարում են, որ չեն պատրաստվում արդար ընտրություններ անցկացնել: Արմատական տարաձայնություններ ունենք հանձնաժողովների ձևավորման, համամասնական-մեծամասնական ընտրակարգի, ընտրամատյանների թափանցիկության, ընտրարշավի ընթացքում վարչական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու և այլ սկզբունքների շուրջ: «Ժառանգությունը» և Դաշնակցությունը համատեղ այլընտրանքային նախագիծ են ներկայացրել ԱԺ, իսկ առաջարկությունների փաթեթն արդեն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով:
– Խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ ընտրությունների գրանցամատյանները պետք է հրապարակային լինեն և ընտրություններից անմիջապես հետո փակցվեն ընտրատեղամասում: Իշխանությունը սկզբունքորեն դեմ է այդ առաջարկությանը: Ձեր գնահատմամբ, ո՞րն է իշխանության նման դիրքորոշման պատճառը:
– Այո, մենք պնդում ենք, որ ընտրատեղամասերում, ընտրություններն ավարտելուն պես պետք է ընտրամատյանները փակցվեն տեղամասերում, հրապարակվեն: Մեր ընտրողների 1/3-րդից ավելին բացակայում է Հայաստանից և կեղծիքները հիմնականում կատարվում են հենց դրսում եղած ընտրողների հաշվին, որոնց ընդհանուր թիվը կազմում է 400-500 հազար: Իշխանությունը համառորեն պայքարում է մեր այս առաջարկության դեմ` առանց լուրջ հակափաստարկ ներկայացնելու: Պարզապես նշում են, թե խախտվում է գաղտնիության սկզբունքը: Առավել քան համոզված եմ, որ իշխանությունների կողմից ԸՕ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը գոնե ստույգ տեղյակ է, որ ժողովրդավարության հայրենիք հանդիսացող Անգլիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում, եվրոպական մի շարք այլ երկրներում այս նորմը գործում է, և այդ պետություններն էլ պահը բաց չեն թողնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում մեր իշխանություններին դասեր տալու` նկատի ունենալով հատկապես նախագահական վերջին ընտրությունները: Իսկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչն էլ որպես մեր առաջարկությանը հակափաստարկ նշեց, որ ցեղային և ռասայական խնդիրներ ունեցող պետություններում դա լուրջ լարվածություն կարող է ստեղծել: Ես չգիտեմ, թե նրան ով է համոզել, որ Հայաստանում ցեղային և ռասայական խնդիրներ կան, բայց, կարծում եմ, ակնհայտ է, որ խոսքը զավեշտի մասին է: Այլ խոսքով, նրանք, ովքեր դեմ են մեր համատեղ այս առաջարկությանը` իրականում աչք ունեն այդ 400-500 հազար ձայնի վրա և ամեն ինչ անում են, ընդհուպ օգտագործելով եվրոպական կառույցների ներկայացուցիչների «անաչառությունը», այդ ձայները կեղծելու և իրենց նպատակներին ծառայեցնելու համար: Իսկ 400-500 հազար ձայն կեղծելը, հասկանալի է, արմատապես փոխում է ընտրությունների պատկերը: Եթե ընդունվի իշխանությունների կողմից պարտադրվող ԸՕ-ն, ապա այն պարարտ հող կարող է ստեղծել նոր մարտի մեկեր ունենալու համար:
– Դուք առաջարկում եք նաև ամբողջությամբ վերացնել մեծամասնական ընտրակարգը: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր այդ մոտեցումը:
– Գաղտնիք չէ, որ ընտրությունների ընթացքում հիմնական հանցագործությունները կատարվում են հենց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիմերի միջոցով: Ըստ էության, մեզանում մեծամասնական ընտրակարգով պայքարը ոչ թե քաղաքական, այլ բոլորովին ուրիշ դաշտ է տեղափոխվում: Այստեղ գերակշռողը փողն է, իսկ մրցակիցների պայքարը «լավ և անձեռնմխելի տղու» կարգավիճակ ունենալու համար է: Հենց այդ ամենը հաշվի առնելով` կարծում եմ, որ ճիշտ է այս փուլում խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելը: Այս պարագայում ևս հակափաստարկները անհիմն են. ինձ համար անընդունելի է, երբ ասում են, թե կան մարդիկ, որոնք չեն ուզում կուսակցական ցուցակով գնալ, քանզի հենց իրենք հեղինակություն են և նրանց կուսակցական ցուցակում սահմանափակելը մարդու իրավունքների խախտում կդիտվի: Սակայն կա սոցիոլոգիական հետազոտություն, համաձայն որի` ԱԺ վերջին երկու գումարումներում 82 մեծամասնական պատգամավոր ենք ունեցել, որոնցից 30 տոկոսը տասը տարի շարունակ նույնիսկ մեկ անգամ չի մոտեցել խոսափողին:
– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով փոփոխվում է ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը: Պարոն Հակոբյան, այդ փոփոխությունը կարո՞ղ է արդյունավետ լինել, և արդյո՞ք հիմնավոր են իշխանությունների այն փաստարկները, թե հանձնաժողովների ձևավորման նոր կարգը նվազագույնի կհասցնի ընտրախախտումները:
– Հանձնաժողովների ձևավորման սկզբունքը շատ կարևոր է: Նշեմ, որ լավագույն տարբերակն, իհարկե, գործադիր իշխանության միջոցով բոլոր մակարդակներում պրոֆեսիոնալ հանձնաժողովներ ձևավորելն է: Բայց դա այն դեպքում, երբ ունես կայացած քաղաքացիական հասարակություն, իսկ հայրենի իշխանությունդ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին չի փորձում համոզել, որ Հայաստանն ունի ցեղային ու ռասայական խնդիրներ, և այդ պատճառով վտանգավոր է ընտրամատյանները տեղամասերում փակցնել: Բայց, հաշվի առնելով ներկա իրողությունները, քաղաքական մշակույթի առկա մակարդակը, այս պահին ճիշտ կլինի պառլամենտական ընդդիմության և իշխանության մասնակցությամբ հավասար քվոտաներով ձևավորել ընտրական հանձնաժողովները` 50-50 հարաբերակցությամբ: Իհարկե, լավ կլիներ, եթե լիներ մեխանիզմ, որ հանձնաժողովների ձևավորմանը մասնակցեին նաև արտախորհրդարանական ուժերը, սակայն նման մեխանիզմ մեզանում դեռևս չկա: Պետք է նշել, որ ԸՕ-ի այս փոփոխությունները Հայաստանում ընտրական գործընթացը ավելի ոչ ժողովրդավարական են դարձնում, դոմինանտ են դառնում ընտրական գործընթացի ժամանակ ֆինանսական և վարչական ռեսուրսները, ինչը ավելի է նպաստում կոշտ ավտորիտար ռեժիմի առավել ամրապնդմանը: Ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքը իշխանությունների համար հնարավորություն է ստեղծում տեղամասային հանձնաժողովների միջոցով ընտրությունները կեղծել, բայց խուսափում է պատասխանատվությունից` այն գցելով տեղամասային հանձնաժողովների վրա, որը ձևավորվում է ԱԺ-ում եղած կուսակցությունների համամասնությամբ: Կարծում եմ` նպատակը պարզ է:
– Իսկ անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովները կարո՞ղ են իրականում անկախ լինել և բարձրացնել ընտրությունների մակարդակը:
– Իշխանությունն ինքը հասկանում է, որ ծիծաղելի է, երբ խոսում է իր իսկ նշանակած անկախ փորձագետների մասին և հավատում է նրանց անկախությանը: Այստեղ առկա է երեսպաշտությունը: Եթե իսկապես խնդիր է դրված պետությունը ժողովրդավար դարձնել, հային Հայաստանում պահել, արդար ընտրություններ անցկացնել, ԱԺ-ն գրագիտացնել, իշխանությունը լեգիտիմացնել, ապա չեմ կարծում, որ կգտնվի որևէ բանական մարդ, որը կպնդի, թե ընտրություններից անմիջապես հետո ընտրամատյանները տեղամասում փակցնելը խախտում է մեր ընտրողի իրավունքը, և դա չի նպաստում ընտրությունների ազատ և արդար անցկացմանը: Բայց եթե հայտնվում են երեսպաշտներ, ովքեր 1-2 երթուղային գիծ ավել ունենալու կամ Երևանում նոր բարձրահարկ շենքեր կառուցելու համար բարձրագույն մակարդակով փորձում են ապացուցել, որ մածունը սև է, ապա նրանց տրամաբանության շրջանակներում բան բացատրելը անիմաստ է, նրանց միայն կարող է կանգնեցնել ժողովրդի հավաքական ակտիվությունը:
– Փորձը ցույց է տվել, որ ինչքան էլ բուռն քննարկումներ են եղել օրենսդրական այս կամ այն նախաձեռնության շուրջ, միևնույն է, եթե այն անցկացնելը իշխանությունների համար օրախնդիր է եղել, ապա այդ օրինագիծը կյանքի է կոչվել: Պարոն Հակոբյան, չե՞ք կարծում, որ այս անգամ էլ կկրկնվի այդ վատ ավանդույթը:
– Պայքարը չի կարող լինել առանց հավատի: Ես հավատում եմ, որ ժողովուրդը իր հավաքական պայքարով տեր կկանգնի իր սահմանադրական իրավունքին` իշխանությունը ընտրությունների միջոցով ձևավորելու իր մենաշնորհին: Ուղղակի ընդդիմությունը պետք է գիտակցի, որ Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու, համատարած անարդարություններն ու անչափելի կոռուպցիան կանխելու, առաջիկա ընտրություններին ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան օրակարգ և համակարգված ու միասնական գործունեությամբ միասնաբար պայքարել Հայաստանն այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար: Միայն ընդդիմության համաձայնեցված գործունեությամբ է հնարավոր կանխել երկիրը դեպի անդունդ տանող այս պրոցեսը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում