Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կոնկրետ պլանի փոխարեն, խորհրդավոր ինտրիգ

Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 23-ի հանրահավաքը կարելի է համարել ավելի շատ անոնսային, քան կոնկրետ քաղաքական ակտ: Բանն այն է, որ հանրահավաքի ընթացքում ավելի շատ փորձ էր արվում ինտրիգ մտցնել սեպտեմբերի 30-ին կայանալիք հաջորդ հանրահավաքից առաջ, քան, ասենք, որևէ հստակ ուղերձ հղել հասարակությանը տվյալ պահի համար: Իհարկե հնչեց հայտարարություն քաղաքացիական անհնազանդության արշավի պատրաստվելու մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերհաստատեց իր հռչակած «սկսել ա»-ն, բայց այդուհանդերձ, տպավորությունը կրկին հարաբերական է, քանի որ հնչեցնելով այդ ամենն ու նաև իշխանությանը ներկայացնելով ութ պահանջներ` արտահերթ ընտրությունից մինչև սոցիալական հարցեր, Կոնգրեսի առաջնորդն, այդուհանդերձ, կրկին թողեց նահանջի ճանապարհը կամ արահետը` հայտարարելով, որ իրենք մաքսիմալիստ չեն և պատրաստ են լսել այդ ամենի իշխանական այլընտրանքը, եթե դա լուրջ և էական այլընտրանք է:

Իսկ նկատի ունենալով այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացավ սեպտեմբերի 30-ի հանրահավաքում Հայաստանի քաղաքական կյանքում բեկումնային իրադարձությունների հաստատում, պետք է ենթադրել, որ մինչև հաջորդ հանրահավաքը իշխանությունն ինչ-որ մեսիջ կարող է տալ ընդդիմության հետ երկխոսությունը վերսկսելու առումով: Համենայնդեպս, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը գրեթե միարժեքություն էր իր մեջ պարունակում, ու հազիվ թե Կոնգրեսի առաջնորդը այդպիսի հայտարարություն աներ չունենալով որոշակի կոնկրետ տեղեկացվածություն և սպասում: Ըստ ամենայնի, այստեղ էական նշանակություն և ազդեցություն կարող են ունենալ Սերժ Սարգսյանի ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերը: Արդյոք Տեր-Պետրոսյանն այդ այցերի ընթացքում ակնկալո՞ւմ է Սերժ Սարգսյանի առաջ արտահերթ ընտրության հարցադրման բարձրացում Արևմուտքի կողմից, այն Արևմուտքի, որը քաջ գիտակցելով հերթական ընտրությունների կեղծիքը, այդուհանդերձ, որոշակի հաշվարկներից ելնելով սատարեց Սարգսյանին:

Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքային իր ելույթի մի ահագին մասը, այսպես ասած, նվիրեց Արևմուտքին, Հայաստանի հանդեպ նրա քաղաքականությանը: Իսկ գլխավոր մեսիջն այն էր, որ Արևմուտքը, ըստ Տեր-Պետրոսյանի, իր գլխավոր խնդիրը` հայ-թուրքական սահմանի բացումը, կարող է լուծել միայն լեգիտիմ իշխանության միջոցով: Այլ կերպ ասած` Լևոն Տեր-Պետրոսյանն Արևմուտքին ասում է, որ ինքը կարող է անել այն, ինչը անելու համար նրանք ապարդյուն աջակցում են Սերժ Սարգսյանին:

Հատկանշական է, սակայն, որ Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չհիշատակեց Ռուսաստանի գործոնը, ու այդ համատեքստում հետաքրքրական է, թե Կոնգրեսի առաջնորդը բեկումնային զարգացումներում ի՞նչ դեր է պատկերացնում Ռուսաստանի համար: Հանրահավաքի ամփոփ արձանագրումը, թերևս, կարելի է տեղավորել հետևյալ նախադասության մեջ. թեև Կոնգրեսը խոստացել էր կոնկրետ պլանների մասին խոսել, այդուհանդերձ պլանների փոխարեն, ավելի շատ ինտրիգ փորձեց հաղորդել առաջիկա ժամանակահատվածին: Ըստ ամենայնի, այստեղ դեր է խաղում և այն, որ հանրահավաքը սակավամարդ էր, իսկ այդ պարագայում պլաններ հնչեցնելու դեպքում պահանջվում է մաքսիմալիզմ, ինչը կարող է ծուղակ լինել հենց Կոնգրեսի համար: Ակնհայտ է, որ ներկայումս Կոնգրեսը փորձում է դուրս գալ այն որոշակի աշխարհաքաղաքական ծուղակից, որում հայտնվեց նաև իր հաշվարկների` ներքին ռիտորիկայի մինիմալացման հետևանքով, ու տրամաբանական է, որ այն խուսափում է ծուղակից դուրս գալ և ընկնել նոր ծուղակի` այս անգամ մաքսիմալիզմի ծուղակի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում