Google+ սոցիալական ցանցում արդեն գրանցվել է 43 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Google-ի նոր նախագծին, որը գործարկվել է ընդամենը 3 ամիս առաջ, օգտատերերը միանում են աննախադեպ արագությամբ: Հուլիսի 4-ի դրությամբ Google+-ին է միացել 1.7 միլիոն մարդ, հուլիսի 9-ին` արդեն 4.5, իսկ սեպտեմբերի 22-ին սոցցանցում գրանցվածների թիվը հասել է 43.4 միլիոնի: Google+-ում օրական հայտնվում է ավելի քան մեկ միլիարդ նոր գրառում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Google ընկերությունը հայտարարել էր, որ սոցցանցին կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող: Մինչ այդ գրանցվել հնարավոր էր միայն համապատասխան հրավերի դեպքում:
Համեմատության համար պետք է նշել, որ Facebook-ն ունի 750 միլիոն օգտագործող, սակայն Google+-ին անդամագրվում են 48 անգամ ավելի հաճախ, քան Facebook-ին: