Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Հայաստանը սրա՞նք են

Երևանը և ողջ Հայաստանը թնդում է ոստիկանության աննախադեպ օպերացիայից, որի հետևանքով վնասազերծվել է հանցավոր մի խումբ։ Ենթադրաբար՝ դա այն դիմակավոր խումբն է, որը ներկա և նախկին պաշտոնյաների տներ էր թալանում Երևանում:

Նման մասշտաբի բացահայտում Հայաստանում թերևս չէր կատարվել, երբ Երևանի փողոցներում տեղի ունենան հետապնդումներ, և արդյունքում հանցագործների մի մասը վնասազերծվի պարզապես մահվան ելքով: Բայց ամենից ցնցողն այս պատմության մեջ երևի թե այն է, որ հանցավոր այդ խմբում կա պաշտոնյայի որդի: Ըստ նախնական տվյալների՝ դա ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին է: Սակայն այս տեղեկատվությունը որքան էլ ցնցող է, հանգիստ է ընկալվում հասարակության կողմից, որովհետև Հայաստանի հասարակությունը հիանալի պատկերացում ունի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների որդիների և այլ հարազատների վարքուբարքի, որակի, տեսակի մասին՝ եզակի բացառություններով, իհարկե: Եվ ամենևին զարմանալի չէ, որ բարձրաստիճան պաշտոնյայի, ընդ որում՝ իբր թե հանցավորության դեմ պայքարող պաշտոնյայի որդին կարող է լինել ավազակային խմբի անդամ: Ավելին՝ եթե նույն այդ հանցավորության դեմ պայքարող պաշտոնյաները, ինչպիսին վերը նշված անձնավորությունն է կամ նրա պետերն ու ստորադասները, իրենց գործը լիարժեք կատարեն և անխտիր բացահայտեն բոլոր պաշտոնյաների որդիների ու հարազատների արարքները, կարող է մեկ էլ պարզվել, որ ձերբակալվածը երևի թե «ամենախելոքներից» մեկն է այդ դասում, եթե, իհարկե, նման պարագայում հնարավոր է այդպիսի բնութագրում՝ օգատգործել անգամ չակերտների մեջ:

Բոլորին է, երևի թե, անուն առ անուն հայտնի, թե ինչ կյանքով են ապրում մեր պաշտոնյաների մի հսկայական մասի որդիները, թե երբ և ում վրա են նրանք հարձակվել ու ծեծել իրենց, ասենք, մի փոքր հակաճառելու կամ իրենց ամենաթողությունը չհանդուրժելու համար, թե ինչ հրազենային ռազբորկաներ են կազմակերպել Երևանի փողոցներում, տարբեր ակումբներում, խրախճանքի վայրերում: Եվ ում մեջ կարող է կասկած հարուցել, որ հազիվ թե որևէ պաշտոնյայի որդու ավազակություն բացահայտվեր, եթե այդ ավազակության և հանցավորության թիրախն իշխանական գործիչները, այսինքն՝ յուրայինները չլինեին: Իշխանությունը պաշտոնյաների որդիներին ներում է «օտարների» դեմ վարքուբարքի համար, իսկ «յուրայիններին» ձեռք տալու դեպքում պատժում է խիստ, որ հանկարծ շատ չհանդգնեն ու մի օր էլ բարձրագույն իշխանությանը հասնեն:

Սա այն ցավալի իրականությունն է, որ բացահայտվում է, կամ վեևստին բացահայտվում է հանցավոր խմբի բացահայտմանը զուգընթաց: Ի դեպ, ամենևին չի բացառվում, որ զուգահեռ տեղի ունենան այլ բացահայտումներ և նույնիսկ քաղաքական բնույթի պրոցեսներ ևս, որովհետև աննախադեպ ծավալի դետեկտիվը, այսպես ասած, խաղարկվում է մի քանի ուշագրավ զուգահեռների պարագայում` ընդդիմության հանրահավաքի օր, Սերժ Սարգսյանի բացակայություն հանրապետությունից, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին ավետիս կամ «կիսավետիս» Վարդան Օսկանյանի կողմից, Հայաստանի իշխող համակարգում առկա, մեղմ ասած, ցաքուցրիվ փոխհարաբերությունների վիկիլիքսված պատկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում