Apple ընկերությունը պատենտավորել է նոր պլանշետ: Այս մասին հաղորդել են IT տեխնոլոգիաների մասին գրող մի շարք կայքեր: Այն ունենալու է սլայդերի տեսք, սենսորային դիսփլեյ և QWERTY ստեղնաշար: Սա փաստորեն iPad-ի և MacBook նոութբուկի խաrնուրդ է: Փակ վիճակում այս սարքը նման է սովորական պլանշետի, որը կարելի է բռնել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքով: Իսկ դիսփլեյի բացելուց հետո այն վերածվում է սովորական նոութբուքի:
Apple-ից այս լուրը դեռ չեն հաստատել. հայտնի չէ այս սարքի ո՛չ անունը, ո՛չ էլ այն ծրագրերը, թե երբ են ընկերությունում պատրաստվում այն հանել վաճառքի:
Ավելացնենք նաև, որ այս սարքը պատենտավորելու հայտը ներկայացվել էր դեռևս երկու տարի առաջ, և միայն հիմա է, որ այն ստացել է արտադրության իրավունքը: