Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը երեկ, ի վերջո, ցուցադրեց մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք կատարվել են աշխարհի ամենամեծ ցանցում: Ըստ մասնագետների՝ այս նոր փոփոխություններն ավելի բաց են դարձրել Facebook-ը, ինչը լուրջ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ գործողությունների մեծ մասը, որոնք օգտատերը կատարում է իր էջում, երևալու են ընկերների լուրերի ցանկում, թեպետ կազմակերպիչները նշում են, որ օգտատերը կարող է կարգավորել, թե որ գործողություններ է ցանկանում ցուցադրել բոլոր օգտատերերին, ընկերներին կամ միայն որոշ ընկերներին:
Open Graph պլատֆորմի վրա ստեղծված սոցիալական հավելվածները ցուցադրում են այն նախապատվությունները, որ այս կամ այն օգտատերը տալիս է տարբեր ոլորտներում` ինչ է սիրում լսել, դիտել, ուտել և այլն: Նոր Facebook-ը գործարկել է նաև խաղերի համար նախատեսված նոր հավելվածներ և ավելի ինտերկատիվ է դարձրել դրանք: Նախատեսվում է, որ բոլոր նորարարությունները հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում: