Աբու-Դաբիի գերագույն դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի տղամարդն իրավունք ունի ծեծել իր կնոջն ու երեխաներին, սակայն մինչեւ այն պահը, քանի մարմնի վրա հետքեր չեն առաջացել:
Այս որոշումն ընդունվել է մի դատական նիստի ժամանակ, ուր քննվել է քսաներեքամյան մի կնոջ գործ, որին ամուսինը բազմաթիվ վնասվածքներ է հասցրել : Դատապարտյալին բացատրել են, որ ծարիաթի կանոններով կարելի է կնոջն ու երեխաներին ծեծել, բայց առանց հետք թողնելու եւ միայն այն դեպքում, եթե բոլոր մնացած միջոցներն սպառվել են:
Դատավորները նաեւ բացատրել են, որ «այս պատաժմիջոցները» կարելի է կիրառել միայն անչափահաս երեխաների նկատմամբ: Շարիաթական դատարանի ստորին պալատը որոշում է կայացրել տուգանել պատասխանողին $150-ի չափով: