Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Ի՞նչ կասեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն

Վերջին շրջանում հաճախակի է սկսել խոսվել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության մասին: Եվ եթե նախկինում այդ մասին հիմնականում գրում էր մամուլը, կամ ընդդիմության ու իշխանության շրջանակներից էին հայտարարություններ ու ակնարկներ արվում, ապա այժմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվություն «ենթադրում» է նրա շրջապատի անմիջական ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Իսկ եթե նա է այդ մասին ակնարկում, ուրեմն նախընտրական շրջանին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, ակտիվանալու է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, պարզապես հարցն այն է, թե ի՞նչ կերպ: Հազիվ թե Քոչարյանը նոր ուժ ձևավորի, այսինքն՝ փորձի ինչ-որ զրոյական մեկնակետից սկսել: Այդ դեպքում նա անկասկած պետք է ապավինի հասարակական աջակցության, ինչը Քոչարյանի պարագայում, մեղմ ասած, քիչ իրատեսական է: Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հավակնություններն անկասկած իրացնելու է ներկայիս քաղաքական դաշտում գործող ուժերի և առավելապես իշխանական ուժերի շրջանակում, այդ թվում և՝ Դաշնակցության, որը չնայած իր բոլոր ջանքերին, հանրային լայն շրջանակներում այդպես էլ թերևս չի կարողացել ընկալվել որպես ընդդիմություն: Դա, իհարկե, առանձին թեմա է, որի մասին այժմ չարժե ծավալվել: Բայց, Դաշնակցությունը, թերևս, մեկն է այն ուժերից, որոնք, այսպես ասած, ընկալվում են որպես քոչարյանական քաղաքական պլատֆորմ: Մյուսը, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

Այդ տեսանկյունից, հետաքրքրական է, ի՞նչ կանեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եթե Քոչարյանը նրանց դիմի քաղաքական իր ակտիվությունն ու ծրագրերը սպասարկելու համար: Իսկ այն, որ խնդիրը հենց այդ կտրվածքով է դրվելու և ոչ թե ասենք հակառակ` երբ Քոչարյանը կսպասարկի այդ ուժերի ծրագրերին, թերևս աներկբա է: Քոչարյանն ինքը երբեք չի բեկվի ՀՅԴ կամ ԲՀԿ տակ: Ուրեմն՝ ի՞նչ կանեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, եթե Քոչարյանը դիմի նրանց: Չէ՞ որ Քոչարյանի դիմումը նշանակելու է հակադրություն Սերժ Սարգսյանի հետ: Ռոբերտ Քոչարյանը թե՛ անցած երեք տարիների ընթացքում իր արած հայտարարությունների, թե՛ վարքագծի միջոցով ցույց է տվել, որ իսկապես դժգոհ է Սերժ Սարգսյանի քաղաքականությունից: Հետևաբար, եթե նա ակտիվանում է, ապա ակտիվանում է Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն նրան սատարելու դեպքում հակադրվում են Սերժ Սարգսյանին: Պատրա՞ստ են արդյոք այդ ուժերը գնալ այդպիսի հակադրության: Դժվար է հիմա կանխատեսել, թե այդ հակադրությունը զուտ վիզուալ, արտաքին էֆեկտի առումով ինչպիսին կլինի:

Անշուշտ, դժվար է պատկերացնել, որ հակադրությունը կարող է սուր դիմակայության վերաճել արտաքին դրսևորման առումով: Բայց, մյուս կողմից, որքան արտաքին դրսևորումը քիչ լինի, այդքան հավանական է դառնում ներքին լարման հեռանկարը: Իսկ դա ամեն դեպքում ենթադրելու է խնդիրներ նրանց համար, ովքեր Սերժ Սարգսյանի դեմ են դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայաստանի իշխանական համակարգում, իհարկե, այդ իրավիճակը հարաբերական է, քանի որ այդ համակարգը չի գործում սահմանադրական հիմունքներով, այլ դե յուրե Սահմանադրության վրա հիմնված լինելով, դե ֆակտո հիմնվում է ներքին ստվերային պայմանավորվածությունների և երաշխիքների վրա: Այդ տեսանկյունից, իհարկե պետք չէ բացառել, որ Քոչարյանը կարող է տալ այնպիսի տնտեսա-քաղաքական երաշխիքներ, որ համակարգը ուղղակի կհոսի Սերժ Սարգսյանի տակից դեպի Քոչարյանը: Տվյալ պարագայում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոչ միայն կզգուշանան Քոչարյանի պլատֆորմը դառնալուց, այլ գուցե նույնիսկ սկսեն միմյանց հետ մրցակցել ու պայքարել դրա համար՝ էլ չասած անգամ «Հանրապետականի» համար, եթե Քոչարյանը կարողանա կուսակցություն իր ներդրած գործիչներին համոզել գործնականում սատարել իր վերադարձը, ինչը նշանակում է սատարել ներիշխանական հեղաշրջումը:

Սակայն այդ ամենը, թերևս, հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական ծրագրերի համար ստանա միջազգային կենտրոնների աջակցությունը: Իսկ եթե չստանա, արդյո՞ք այդ պարագայում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդիմեն ռիսկի ու կփորձեն աջակցել նրան, այն դեպքում, երբ շատ ավելի շահեկան կլինի նրանց համար պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ: Իհարկե կասկած չկա, որ երկուսին էլ Սերժ Սարգսյանի մոտ այդքան էլ վարդագույն ապագա չի սպասում, սակայն, մյուս կողմից, ավելի լավ է չդիմել ռիսկի և բավարարվել քչով, քան դիմել ռիսկի և Սերժ Սարգսյանին առիթ տալ իրենց վերջնականապես ոչնչացնելու և քաղաքական դաշտից դուրս դնելու՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով: Այլ կերպ ասած՝ Քոչարյանի ակտիվությունը իսկական փորձություն է լինելու թե՛ ՀՅԴ, թե՛ ԲՀԿ համար: Նկատելի է մի բան, որ երկու ուժերն էլ առայժմ զգուշացել են Քոչարյանի հետ ասոցացվելուց՝ հասկանալով, որ դա կարող է իրենց համար խնդիրներ առաջացնել թե՛ իշխանության, թե՛ հասարակության մոտ: Սակայն դա եղել է այն ժամանակ, երբ Քոչարյանը բավական անորոշ վիճակում էր պահում իր քաղաքական ծրագրերը: Օսկանյանի հայտարարությունը դրանց որոշակիացման մի քայլ էր, ու հարկ է ուշադրություն դարձնել, թե դրան ինչպես կվերաբերեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, և նույնիսկ ՀՀԿ-ն:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե այդ երեք ուժերն ինչպես են արձագանքելու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացմանն ու այդ գործընթացի մասնակից լինելու հեռանկարներին: Նրանք ներկայումս կարծես թե լռություն են պահպանում՝ օգտվելով Անկախության տոնի հետ կապված թոհուբոհի առիթից: Բայց նաև պետք չէ բացառել, որ այդ լռության ընթացքում նրանք արդեն ձեռնամուխ են եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «երաշխիքային» առաջարկները ծանրութեթև անելուն և նրանց շանսերը փորձառու «բուքմեյքերներին» գնահատել տալուն, որ հանկարծ չուշանան գնացքից կամ գնացքից թռչելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում