Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փարիզն ակտիվանում է

Երեկ ստացված տեղեկատվությունը, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին այցելելու է Փարիզ և հանդիպումներ է ունենալու այդ երկրի ղեկավարության հետ, բավական հետաքրքրական է: Նախ, հետաքրքրական է այն իմաստով, որ հոկտեմբերի 6-ին տարածաշրջանի երկրներ` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այսինքն, Սարկոզին մոտ երկու շաբաթ անց այցելելու է Հայաստան և այդ իսկ պատճառով հետաքրքիր է, որ դրանից մոտ տասը օր առաջ Ֆրանսիա է այցելելու Սերժ Սարգսյանը: Ինչի՞ համար է այդ այցը, առավել ևս, որ այն կարծես թե բավական հանպատրաստից, չծրագրված այց էր:

Բանն այն է, որ դրա մասին մինչ այժմ ոչ միայն չէր խոսվում, այլ երբ ամիսներ առաջ Ֆրանսիա էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Նալբանյանը, հայտարարվեց, որ այնտեղ նա քննարկել է Սարկոզիի Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր, իսկ ահա Սերժ Սարգսյանի հնարավոր այցի մասին ոչինչ չկար թե այն ժամանակ, թե այժմ: Այդպիսով, կարծես թե ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այցը որոշակիորեն անսպասելի այց է, ու դրա պատճառի կարևորության մասին թերևս պետք է դատել նրանով, որ Սերժ Սարգսյանը չի համբերում մի քանի օր, մինչև Սարկոզին գա Հայաստան: Կամ էլ Սարկոզին չի համբերում և Սերժ Սարգսյանին ավելի շուտ է հրավիրում ինչ որ բան ասելու:

Ի դեպ, չի բացառվում, որ տարածաշրջանային այցի շրջանակում Սարկոզին առաջինը Բաքու է այցելելու և դրա համար էլ մինչ այդ իր մոտ է հրավիրում Սարգսյանին, նրա հետ ինչ որ հարցեր ճշտելու և դրանք ճշտած արդեն Ալիևի հետ խոսելու համար: Բոլոր դեպքերում, Ֆրանսիայի ակտիվությունը կարծես թե հուշում է այն մասին, որ Փարիզը մտադիր է ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարեկի դերը, էստաֆետը վերցնելով Ռուսաստանից: Ռուսաստանը, որ տևական ժամանակ է փորձում էր եռակողմ նախաձեռնություններով առաջ մղել ղարաբաղյան գործընթացը, տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար, չկարողացավ արդյունք ապահովել այդ գործընթացում և ներկայումս ակնհայտորեն պարտադրված է հրաժարվել իր այդ առաջատարությունից:

Այդ տեսանկյունից, Ռուսաստանի համար առավել նախընտրելի է տապալված գործը հանձնել Փարիզին, քան Վաշինգտոնին: Վաշինգտոնն այդ հարցում իհարկե սկզբունքային անհամաձայնություն հազիվ թե ունենա, վստահ լինելով, որ Փարիզի պարեկությունն անկասկած ավելի ուղղված է լինելու ստատուս-քվոն պահելուն, բանակցային իմիտացիան շարունակելուն, քան որևէ առաջընթաց ապահովելուն:

Ի վերջո, Սարկոզին հազիվ թե միամիտ լինի ու չհասկանա, որ եթե ռուսներին չհաջողվեց հասնել առաջընթացի կամ պարտադրել առաջընթաց, Ֆրանսիային դա հաստատ չի կարող հաջողվել: Պարզապես Ֆրանսիան անկասկած կփորձի ղարաբաղյան հարցում ակտիվության միջոցով ձգտել տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման, նկատի ունենալով, որ Ղարաբաղի հարցը վաղուց արդեն գերտերությունների համար վերածվել է այլ տարածաշրջանային հարցերի լուծման կամ քննարկման հարթակի: Դե իսկ պաշտոնական Երևանի համար Փարիզի տարածաշրջանային ակտիվությունը թերևս նույնպես գերադասելի, կամ առնվազն անվտանգ հեռանկար է, նկատի ունենալով անկախությունից ի վեր հայ-ֆրանսիական հարաբերության դրական բովանդակությունն ու նաև ընդհանրապես Ֆրանսիայում հայկական գործոնի նշանակալիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում