Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երկու կաթողիկոսների կոնտրաստը

Սփյուռքի հայկական կազմակերպությունների և կառույցների ղեկավարների համաժողովում, որը սեպտեմբերի 19-ին մեկնարկել է Երևանում, ուշագրավ կոնտրաստ է ստացվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ելույթների համատեքստում:

Գարեգին Երկրորդի ելույթը ողողված է լավատեսական լույսով և գրեթե ոչ մի առարկայական բան չկա Հայաստանի ներկայիս խնդիրների մասին, դրանց հանդեպ եկեղեցու դիրքորոշման մասին: «Մեր առջև կանգնած հրամայականներ են Հայաստանում և Արցախում բարօր կյանքի կերտումը, Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորումը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, որոնք մեր ժողովրդից պահանջում են նոր ջանքեր, հանձնառություններ ու իրագործումներ»,- ասում է Գարեգին Երկրորդը:

Դա թերևս նրա ելույթի մեջ ամենախնդրառատ հատվածն է: Մյուս հատվածները լեցուն են իշխանության ու ժողովրդի հաջողությունների, հայապահպանության համար անհրաժեշտ միասնական ջանքի մասին ձևակերպումներով:

Արամ Առաջինի ելույթի մեջ կոնկրետ շեշտադրված է արտագաղթի խնդիրը, որի հանդեպ եկեղեցին, ըստ նրա, չպետք է լինի անտարբեր: «Հայաստանում մշակութային կոռոպցիա կոչվող հիվանդության արագացող ընթացքը, հարուստ փոքրամասնության հղփացած տնտեսական վիճակը և նրանց դիմաց մտավորականության` գրողների, ուսուցիչների և ընդհանրապես մեր ժողովրդի կենսական պայմանները պետք է հիմնարար բարեփոխումների ենթարկվեն բարոյական արժեքներով, օրինական սկզբունքներով և ընկերային հարաբերությունների չափանիշներով: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երևույթների հանդեպ»,- հայտարարել է նա:

Ինչո՞ւ է Գարեգին Երկրորդը խուսափում խոսել կոնկրետ խնդիրների մասին, բարձրացնել տնտեսական և քաղաքական կյանքին առնչվող համակարգային խնդիրների հարցը, որոնք անմիջականորեն ազդում են պետության դիմադրունակության և մրցունակության վրա և պատճառ դառնում, որ հայաստանցին կա՛մ ֆիզիկապես հեռանա Հայաստանից, կա՛մ էլ Հայաստանում մնա բացարձակ անտարբերությամբ` ուշքն ու միտքը Հայաստանից հեռանալը լինելով: Եվ ինչո՞ւ է Արամ Առաջինը բարձրացնում Հայաստանի ներքին վիճակին վերաբերող հարցերը, ընդ որում՝ նկատելի կոնկրետությամբ:

Մի կողմ թողնենք այն, որ Արամ Առաջինը փաստացի հանդիմանում է Գարեգին Երկրորդին ներքին խնդիրների հանդեպ եկեղեցու իներտության կամ անտարբերության համար: Դա կարող են վերագրել, այսպես ասած, միջգերատեսչական հարաբերություններին՝ ասելով, թե Արամ Առաջինը պարզապես առիթը բաց չի թողել Գարեգին Երկրորդի հասցեին բացասական ակնարկի համար:

Բայց երևույթը, երկու Կաթողիկոսների դիրքորոշումների և ելույթների այդ կոնտրաստը ինչո՞վ է պայմանավորված ինքնին: Ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի բարձրացնում այդ խնդիրները հրապարակավ: Չէ՞ որ նա է ամենամոտը այդ խնդիրներին: Ինչո՞ւ պետք է Արամ Առաջինը հեռվից գա ու խոսի այդ մասին, իսկ Գարեգին Երկրորդը, լինելով ամենամոտը, փորձի իրավիճակը սքողել ընդհանուր ճառով՝ շրջանցելով առանցքային խնդիրները: Իսկ գուցե նրա լռելու պատճառը հենց այն է, որ նա մոտ է իրականությանը, որ Արամ Առաջինի համար ավելի հեշտ է հեռվից գալ ու ամեն ինչ ասել Հայաստանի իշխանության երեսին, իսկ ահա Գարեգին Երկրորդը չի կարող իրեն դա թույլ տալ, քանի որ ամեն օր առնչվում է այդ իշխանությանը, այդ օլիգարխներին, որոնց համակարգը պետք է կազմաքանդել Հայաստանի տնտեսական վիճակն արմատապես փոխելու համար:

Գուցե այդ մոտիկությունն է կաշկանդում Գարեգին Երկրորդին, ով նստում ու վեր կենում, հավանաբար նաև ժամանակ առ ժամանակ այս կամ այն եկեղեցական խնդրով դիմում է այս կամ այն օլիգարխին, այս կամ այն պաշտոնյային, վարչապետին, նախագահին, որ հարցը լուծեն, ֆինանսապես աջակցեն: Իսկ դրա դիմաց ընդամենը պահանջվում է լռություն, իսկ խոսելու դեպքում էլ իրավիճակի մեղմ ու հեռանկարի լուսավոր նկարագրություն: Իսկ քաղաքական ճգնաժամային կամ սուր պահերին էլ պահանջվում է իշխանությանը առավել գործնական աջակցություն ցուցաբերել՝ հոգևոր դասը դնելով իշխանության կազմակերպա-քարոզչական տրամադրության տակ:

Բնական է, որ այդ պայմաններում միամիտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսից ակնկալել Հայաստանում առկա տնտեսա-հասարակական խնդիրների վերաբերյալ կոնկրետ և առարկայական անդրադարձեր, առավել ևս, որ խնդիրների հիմքում ընկած են իշխանության որակը և գործունեության բնույթը: Բայց արդյո՞ք Գարեգին Երկրորդն ուզում է դուրս գալ այդ համակարգից, արդյո՞ք ուզում է ազատագրվել այդ մթնոլորտի պարտադրանքներից ու կաշկանդող միջավայրից: Համենայնդեպս, հասարակության համար այդ ջանքը շատ քիչ է տեսանելի, իսկ ավելի ճիշտ՝ ընդհանրապես տեսանելի չէ: Հանրության համար բացարձակապես նկատելի չէ, որ Հայ Առաքելական եկեղեցուն հուզում են Հայաստանում հաստատված կլանա-օլիգարխիկ հարաբերությունները, որոնք լրջագույն հոգեբանական և նյութական բեռ են դարձել հասարակության ու պետության վրա: Չէ՞ որ այդ փոխհարաբերությունների և միջավայրի զոհ է դառնում նաև Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը: Փոխարենը՝ հեղինակավոր, իրապես հեղինակավոր հոգևորականի օրինակ է ցույց տալիս Արամ Առաջինը՝ բարձրացնելով արտագաղթի լրջագույն խնդիրը, հասարակական խնդիրների հանդեպ եկեղեցու պատասխանատվության հարցը:

21-րդ դարն է, ինֆորմացիայի, նոր պատկերացումների, հասարակական տրանսֆորմացիաների դարաշրջան, երբ ադեկվատության ամեն մի նշույլը դառնում է չափազանց կարևոր, իսկ բացթողումը` ճակատագրական: Հայ առաքելական եկեղեցին պետք է գտնի իր տեղը հասարակական նոր փոխհարաբերություններում, ու այդ տեղը պետք է որոնի հասարակության, ոչ թե իշխող համակարգի կողքին: Եկեղեցին հասարակությամբ է եկեղեցի:

Գարեգին Երկրորդը, թերևս, պետք է մտածի այդ մասին, թեկուզ Արամ Առաջինի ելույթի ֆոնին, քանի դեռ հարմարվողական կեցվածքը և առկա իրավիճակին տրվող առնվազն լռելյայն համաձայնությունը ճակատագրական չեն դարձել հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարության առումով: Բանն այն է, որ վերջին շրջանում չափազանց շատ են դարձել Հայ Առաքելական եկեղեցու գործողությունների ոչ ադեկվատության դրսևորումները և սրվել է հարցը, թե ում համար է ղողանջում զանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում