Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Եկել է հատուցման ժամանակը

Ասում է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը
– Պարոն Մալխասյան, ՀՀ իշխանությունների վերաբերյալ հերթական սկանդալային բացահայտումը եղավ, սակայն առաջին հայացքից դա որևէ ձևով չի ազդում նրանց վրա: Մինչև ե՞րբ կարող է ձգվել այս ամենաթող վիճակը: ժամանակը չէ՞, որ այդ մարդիկ հեռանան:
– Դա միայն թվում է, թե այդ պրոցեսները չեն ազդում: Անշուշտ, այդ ամենն իր ազդեցությունը թողնում է, առավել ևս, որ այս իշխանությունների յուրաքանչյուր ավել օր մնալը մեր ժողովրդի կյանքից է գնում` նոր արտագաղթ, նոր զոհեր, նոր մահեր, էլ չեմ խոսում մեր երկրի հեղինակության անկման մասին: Այդ իսկ պատճառով պետք է, որ մեր ժողովուրդը կարողանա ճիշտ հասկանալ, գնահատել պահը, պիտի բարձրացնել ժողովրդի զգոնությունը, դիմադրողականությունը, որպեսզի կարողանանք այս աղետալի պրոցեսների դեմն առնել:
– Բայց ինչքա՞ն կարող են նրանք ձգել, մինչև ե՞րբ:
– Բնականաբար, այսօր թվում է, թե պիտի որ այս պրոցեսը այսքան չձգվեր: Բայց նաև մի բան հասկանալի է` մեծ տերությունների համար ավելի շատ ձեռնտու են այս կարգի իշխանությունները, որոնք իրենց ժողովրդի կողմից մերժված են, ժողովրդի կողմից չընդունված են, քանի որ դրանք ցանկացած պահի, գերտերությունների կողմից առաջադրված խնդիրները, որոնք թեկուզ մեր պետական շահերին, մեր ազգային շահերին դեմ են, պատրաստ են կատարել: Այդ իսկ պատճառով նրանք հայտնվել են այսպիսի ծանր վիճակում, բայց իրենց հետ էլ նման վիճակի մեջ են դրել նաև մեր երկիրը, ողջ պետությունը, և դա տեսնելով` անհասկանալի է, որ այսօր ամբողջ ժողովուրդը չի դիմադրում: Ժողովուրդը հույսը դրել է Հայ ազգային կոնգրեսի վրա, որ Կոնգրեսը պետք է անի այդ ամեն ինչը, մի հատվածն էլ հուսալքված թողնում-հեռանում է երկրից: Մինչդեռ կարծում եմ, որ նորմալ երկրներում, այն պետություններում, որոնք արժանապատիվ ապրել են ուզում, նրանք պայքարում են, թույլ չեն տալիս, որպեսզի ցանկացած իշխանություն, որը իր երկրի, պետության դեմ այդպիսի քայլեր է կատարում, մեկ օր անգամ ավելորդ իշխի իրենց վրա: Պարզապես մեր ժողովուրդը հանդուրժող է, թեև ես կարծում եմ, որ այս ամեն ինչը իր վերջը կունենա:
– Ժողովրդի համբերության բաժակը չի՞ լցվել:
– Ժողովրդի համբերության բաժակը այնպիսի բան է, որ ամեն վայրկյան, ամեն ժամ հնարավոր է, որ հունից հանի ժողովրդին` թե՛ սոցիալական այս ծանր վիճակը, թե՛ տնտեսական վիճակը, թե՛ ամեն օր ահագնացող գնաճը, թե՛ ներքաղաքական այս լարված մթնոլորտը, թե՛ բանակում տիրող իրավիճակը: Բոլոր այս հանգամանքները կարող են մի օր հունից հանել այս ժողովրդին, որովհետև այդ համբերությունը անսահման չէ, և դա չի կարող անսահման ձգվել: Եվ այստեղ պետք է ասեմ, որ ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի, որի նկատմամբ կա ժողովրդի վստահությունը, հավատը, նա կարողանում է զսպել այդ ամենը և տոն չի տալիս նման զարգացումներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ ծանր քաղաքական իրավիճակ է, ԼՂ խնդրի կարգավորման պրոցեսներ են գնում, և Կոնգրեսը, ելնելով մեր ազգային, պետական շահերից, չի խանգարում և հնարավորություն է տալիս իշխանություններին այդ խնդիրը ի օգուտ մեր ժողովրդի լուծելու:
– Բայց որքա՞ն կարելի է հնարավորություն տալ, եթե նրանք այդ հնարավորությունից, միևնույն է, չեն ցանկանում օգտվել:
– Ես հենց դրա համար եմ ասում, որ այդ հնարավորությունը արդեն չարաշահվում է, և դրա մասին Կոնգրեսի առաջնորդը վերջին հանրահավաքներից մեկում ասեց, որ արդեն հատված է համբերությունը, որովհետև ի վերջո ինչքա՞ն կարելի է թույլ տալ մի իշխանության, որը ամբողջովին թաղված է կոռուպցիայի մեջ, կրիմինալի հետ սերտաճած է, բանտերում է պահում մեր քաղբանտարկյալ ընկերներին, առավել ևս, երբ մենք ականատես ենք լինում այսօր, թե ինչ է կատարվում բանտերում: Ասենք` Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը, կյանքին սպառնացող այդ ոտնձգությունները, ասենք` Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակը: Մենք արդեն զգում ենք, որ իշխանությունները այլևս ի վիճակի չեն դիմադրելու, և ինչ-որ պատրվակներով արդեն ազատ են արձակում մեր քաղբանտարկյալ ընկերներից ոմանց. Աշոտ Մանուկյանին ազատեցին, մի քանի օր առաջ` Մուշեղ Սաղաթելյանին, և համոզված ենք, որ շուտով մեր մյուս քաղբանտարկյալ ընկերներն էլ ազատ կարձակվեն: Դա նաև այդ հարցի պատասխանն է տալիս, որ նրանք չեն կարող անվերջ ձգել այդ ժամանակը, որովհետև նրանք գերտերությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տրված բոլոր ժամանակները արդեն սպառել են: Ուստի կարծում եմ` եկել է հատուցման ժամանակը, պատասխան տալու ժամանակը: Ես արդեն ասել եմ, որ հավերժ չէ մեր ժողովրդի համբերությունը, մի օր այդ համբերությունը հատվելու է, և մենք ցտեսություն ենք ասելու այս իշխանություններին: Ցանկալի կլինի, իհարկե, որ ամեն ինչ իր բնականոն հունով ընթանա, նորմալ ձևով, և իրենք` իշխանություններն էլ գիտակցեն դա և խելամիտ ձևով հեռանան: Հակառակ դեպքում, եթե հատվի ժողովրդի համբերությունը, այն կարող է հունից դուրս գալ, և այդ ժամանակ արդեն որևէ մեկը այլևս չի կարողանա ժողովրդին զսպել:
– Քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, ըստ ձեզ, արդյո՞ք նշանակում է, որ իշխանությունները արդեն թուլանում են:
– Կարծում եմ` այո: Որովհետև իրականում մենք այդպիսի մարդասիրական տրամադրված իշխանություններ չունենք, որպեսզի նրանց մոտ այդ մարդկային գործոնը դեր խաղար, ու դրանով ազատ արձակեին տղաներին: Եթե նրանք այդ տրամաբանությամբ գործեին, ապա պետք է վաղուց արդեն, մարտի 1-ից հետո դեռևս գնային այդ քայլին, մանավանդ որ` իշխանություններին բազմաթիվ անգամ Կոնգրեսի կողմից առաջարկվել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին և նստել բանակցությունների սեղանի շուրջ` մտածելու երկրի զարգացման հեռանկարների մասին: Ցավոք սրտի, իշխանությունները դա չգիտակցեցին, և մտածեցին, որ իրենք ավելի լավ է գերտերությունների առաջ խոնարհվելով, միջազգային կազմակերպություններին խոստումներ տալով, խաբելով` ձգեն այդ ժամանակը, և ինչքան շատ կարողանան պատանդ պահել քաղբանտարկյալներին, այդքան երկար կլինի իրենց կյանքը: Բայց ես կարծում եմ, որ իրենք սխալ են մտածում, իրենց կյանքը դրանից չի երկարի, մինչդեռ տղաներին ազատ արձակելով` կթուլացնեն լարվածությունը, և հանդուրժողականության մթնոլորտ կձևավորվի երկրում, իրենք հնարավորություն կունենան ընդդիմության հետ երկխոսության մեջ մտելու ու դրանով նաև ուրվագծելու մեր երկրի զարգացման ապագան, և նաև դրանից կախված կլինի ավելի ուժեղացած դիրքերից որոշել Արցախի ճակատագիրը: Բայց նրանք, ցավոք սրտի, դա չեն գիտակցում և ապավինում են իրենց համար սովորական դարձած մեթոդներին, որովհետև իրենց մտածելակերպն է այդպիսին: Եվ եթե քաղբանտարկյալների հարցից վերանանք, ապա կտեսնենք, որ իրենք հասարակության մեջ տեղի ունեցող մյուս բոլոր պրոցեսների հանդեպ էլ են նույն վերաբերմունքը ցուցաբերում: Այսինքն` մարդկանց տանում են ոստիկանությունում ծեծում, սպանում են, հետո նախարարն ասում է, թե դա ինքնասպանություն էր, և ամբողջ համակարգը լծվում է ապացուցելու նախարարի ասածը: Սակայն այսկերպ իրենք ոչ թե ապացուցում են այդ ինքնասպանությունը, այլ հենց իրենք` իշխանություններն են ինքնասպան լինում: Կամ ասենք` բանակում տեղի ունեցող պրոցեսները, երբ հրապարակվում են մամուլում, հասարակությունը արձագանքում է, նրանք սկզբից սվիններով են դա ընդունում: Եվ փոխանակ նախարարը հայտարարի, որ անպայման պետք է պատժվեն այդ հանցագործություն կատարած մարդիկ, առաջին հերթին ասում է, թե պետք է պատժվեն այն մարդիկ, ովքեր այդ նյութերը տեղադրել են կայքում: Սակայն միառժամանակ անց, չդիմանալով հասարակական ճնշումներին, հայտարարեցին, թե հանցագործությունը բացահայտված է, ձերբակալված մարդիկ կան, ինչը կարելի էր անել ի սկզբանե` առանց անհարմար վիճակի մեջ ընկնելու: Այս ամենը, բնականաբար, այս ռեժիմին տանում է ինքնասպանության, որովհետև աշխարհում չկա, ժողովրդվարությունից բացի, այլ մեխանիզմ, որը կարող է նպաստել երկրի, պետության զարգացմանը, պետական ինստիտուտների կայացմանն ու խորացմանը: Այս հանցագործությունները, որոնք թաքցնում են, հովանավորում են, ի վերջո գալիս-բումերանգի նման խփում են իրենց, և իրենք գիտակցելու են դա: Նաև կարող եմ օրինակ բերել. բանտում մեզ հետ նստած էին մարդիկ, ովքեր ընտրությունների ժամանակ պաշտպանել էին իշխանություններին, քննչական մարմիններից, մաքսայինից, հարկայինից, ովքեր պատմում էին, թե ինչպիսի ապօրինություններ են արել, և նրանք խփում էին գլխներին, որովհետև այսօր այդ նույն իշխանությունների կողմից ապօրինաբար ձերբակալվել են: Այսինքն` պիտի յուրաքանչյուրը իր մաշկի վրա զգա, նոր հասկանա, թե ուր է տանում այս ամենը: Բայց դրա համար հասարակությունը ոչ թե պետք է թողնի հեռանա հայրենիքից, այլ պետք է մտածի, որ ինքը պետք է պայքարի և թույլ չտա, որպեսզի նման երևույթները գլուխ բարձրացնեն:
– Բայց պարոն Մալխասյան, հասարակությունն արագ արդյունք է ուզում, արագ հաղթանակ:
– Եթե հասարակությունը ուզում է շուտ տեսնել արդյունքը, ուրեմն դա հենց արագ կլինի: Ի վերջո, ուրիշ բան է, որ այսօր Համաժողովրդական շաժումը հանրահավաքներ է անում, քանի որ սահմանադրական պայքարի ձևերը սահմանափակ են, և այլ բան, եթե հասարակությունը ուզում է արագ արդյունք տեսնել, ուրեմն ինքն էլ պետք է մեծ զանգվածներով մասնակցի այդ միջոցառումներին, ինչը կարագացնի այդ պրոցեսները: Իսկ եթե ինքը չի մասնակցում, ապա 30, 40, 50 հազարով խնդիրն այդքան արագ չի լուծվի: Մի բան է, որ այդքան մարդ մշտապես գալիս է հանրահավաքի, և ուրիշ բան, եթե հարյուր հազար է գալիս. այ սա մի քանի անգամ կարագացնի պրոցեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում