Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Մասշտաբային վերադասավորումներ

Սերժ Սարգսյանը երեկ հերթական կադրային փոփոխությունն է կատարել, ինչը, ըստ տարածված տեղեկությունների, պայմանավորված է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի անժամանակ մահով: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին, և խոսակցություններ են շրջանառվում, որ Մուկուչյանը նշանակվելու է ԿԸՀ նախագահ: Մի՞թե Սերժ Սարգսյանը չգտավ ԿԸՀ նախագահի մի այնպիսի թեկնածուի, որի համար ստիպված չլիներ ևս մի բաց փակել:

Այսինքն` մի՞թե հնարավոր չէր գտնել մեկ ուրիշին և Վերաքննիչ դատարանի նոր նախագահ նշանակելու խնդիր չունենալ: Սակայն, ըստ երևույթին, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը երևի թե ավելի վաղ է ունեցել Վերաքննիչի նոր նախագահի նշանակման մտադրություն, և պարզապես ԿԸՀ նախագահի մահը առիթ է հանդիսացել ԿԸՀ նախագահի պաշտոնի թափուր լինելու հիմքով փոփոխություն կատարել նաև Վերաքննիչ դատարանում: Այդպիսով, հարցն այն է, թե արդյոք ո՞ր մեկն է Սերժ Սարգսյանի համար առավել կարևոր նախընտրական փուլին ընդառաջ` Վերաքննիչ դատական համակա՞րգը, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ակնհայտ է, որ ընտրական գործընթացում երկու համակարգերն էլ բավականաչափ աշխատանք են ունենալու անելու: Պարզապես հետաքրքիր է, թե Տիգրան Մուկուչյանի շնորհիվ Սերժ Սարգսյանն ամրացնում է ԿԸ՞Հ համակարգը, թե՞ նրան ԿԸՀ նախագահ նշանակելու պատրվակով ազատում է Վերաքննիչի նախագահի պաշտոնից և ծրագրում նոր նշանակումով ուժեղացնել և ամրացնել Վերաքննիչ դատական համակարգը: Այդ տեսանկյունից հետաքրքրական կլինի, թե Սերժ Սարգսյանն ում է նշանակելու Վերաքննիչ դատարանի նախագահ: Դա երևի թե որոշակի պարզաբանումներ կմտցնի իրավիճակում: Ակնհայտ է կարծես թե մի բան, որ Սերժ Սարգսյանը հնարավոր ամեն առիթ օգտագործում է ներիշխանական վերադասավորումների համար, և Վերաքննիչ դատարանի նախագահի փոփոխությունը հենց դրա վկայությունն է, քանի որ կասկած չկա, որ Վերաքննիչի նոր նշանակումը շատ բանով մեսիջ է լինելու նաև Ընդհանուր իրավասության դատարաններին:

Այսինքն` այդ որոշման դոմինոյի առնվազն հոգեբանական էֆեկտը դատական համակարգի վրա բավական զգալի է լինելու: Իսկ դատական համակարգը ըստ ամենայնի առավել մեծ դեր է ունենալու առաջիկա ընտրական գործընթացներում, քանի որ նկատելի է, թե ինչպես է Հայաստանի քաղաքական կյանքում մեծանում իրավական շեշտադրումների չափաբաժինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում