Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր ժամանակի դոնկիխոտները

Եթե շուտով Ռուսաստանը պատերազմ հայտարարի ինտերնետին, երևի թե պետք չէ զարմանալ: Ռուսները, ըստ էության, շատ վախեցած են, այլապես բոլոր ճակատներով չէին գրոհի սոցիալական ցանցերի դեմ: Նախ նրանք այդ բանը նախաձեռնեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, իսկ հիմա էլ փորձում են նույնն անել մի քիչ ավելի լայն` ԱՊՀ շրջանակում, ինչի մասին խոսել են ԱՊՀ երկրների գլխավոր դատախազները Մինսկում: Նրանց հավաքի ժամանակ քննարկվել է սոցիալական ցանցերի հանդեպ պետական վերահսկողություն սահմանելու հարցը, և դատախազները հավանություն են տվել այդ գաղափարին՝ համարելով, որ սոցցանցերով վտանգավոր գաղափարներ կարող են տարածվել:

Թերևս, կասկած չկա, որ այդ նախաձեռնությունը գալիս է Կրեմլից, որովհետև ԱՊՀ շրջանակում որևէ այլ տեղից նախաձեռնություն չի գալիս կամ չի ստանում միանձնյա հավանություն, եթե դա չկա Կրեմլից: Անկասկած է նաև, որ Կրեմլին վախեցրել են արաբական հեղափոխությունները, որոնցում սոցցանցերի դերը զգալի էր հանրային կազմակերպական բաղադրիչին նպաստելու առումով: Բայց այստեղ միայն հեղափոխություններից վախը չէ, որ տագնապ է առաջացրել ռուսների և նրանց օրինակով առաջնորդվող ԱՊՀ պետությունների ղեկավարների մեջ: Սոցցանցերը Կրեմլին անհանգստացնում են ոչ թե որպես հեղափոխության կամ վատ գաղափարների, այլ նոր մտածողության տարածողներ: Դա է, որ ամենից ավելի անհանգստացնում է ռուսներին: Նրանք շատ լավ են պատկերացնում, որ ԱՊՀ երկրներում ֆեյսբուքյան հեղափոխություններ չեն լինի:

Նաև երևի թե շատ լավ են հասկանում, որ արաբական երկրներում էլ հեղափոխությունները Ֆեյսբուքը կամ Թվիտերը չէ, որ արեցին: Դրանք ընդամենը արագացրին նոր մտածողության, նոր պատկերացումների, նոր արժեքների հոսքը արաբական երկրներ: Նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում: Իսկ թե դա ինչի կհանգեցնի՝ որոշակի չէ. մի տեղ դա կբերի հեղափոխական գործողությունների՝ ինչպես արաբական երկրներում, իսկ մեկ այլ տեղ, ասենք՝ Հայաստանում, դա կարող է հանգեցնել պարզապես քաղաքացիական ակտիվության գեներացիայի, որը չգնալով հեղափոխության՝ իրականում հեղափոխական փոփոխություններ կարող է պարտադրել իշխանությանը:

Ամեն ինչ մտածողության վրա է հիմնված, ու սոցիալական ցանցերը մտածողության, հասարակական մտածողության փոփոխության կարևոր գրավական են դարձել, որտեղ անգամ ռաբիս մտածողության ու մշակույթի կրողներն են արդեն մտնում, և թեև բերում են սոցցանց իրենց ռաբիսը, բայց, այդուհանդերձ, նաև սկսում են կրել նոր տեխնոլոգիաների շունչը՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ է սկսում կատարվել իրենց մտածողության հետ, և ինչն է իրենց մեջ ներքին պայքար առաջացնում եղածի ու հնարավորի միջև:

Ռուսաստանին և նրա հովանավորությամբ թագավորող հետխորհրդային ռեժիմներին ոչ թե հեղափոխությունը, այլ մտածողությունն է անհանգստացնում, որ արագորեն կարող է փոխվել՝ սոցիալական ցանցերի արդիականացմանը զուգահեռ: Ու նրանց պրոբլեմն էլ հենց մտածողությունն է, որովհետև հակառակ պարագայում գլխավոր դատախազները կմտածեն հանցագործությունների, իրենց երկրներում մինչև ուղնուծուծը կոռումպացված պաշտոնյաների դեմ պայքարելու արդյունավետության մասին, ոչ թե կտապակվեն սոցցանցերի դարդով: Օրինակ՝ այդ առումով ինչքան գործ ունի անելու Աղվան Հովսեփյանը, որը, սակայն, կամ հոգեխանգարված ընդդիմադիրներ է որոնում, կամ սոցցանցերի դեմ դոնկիխոտյան պայքարին է հավանություն տալիս: ԱՊՀ գլխավոր դատախազները մտածում են 21-րդ դարում շփումով կրակ ստանալու մասին՝ մոռանալով տեխնոլոգիական առաջընթացի մասին, որին, ի դեպ, մարդկությունը, կամ ավելի ճիշտ՝ զարգացած երկրները մարդկությանը հասցրել են նախ և առաջ հենց այն պատճառով, որ, հողմաղացների դեմ կռիվ գնալու փոխարեն, ամեն մեկը զբաղվել է իր կոնկրետ գործով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում