Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում: Քննարկվել են տնտեսական, էներգետիկ ոլորտին առնչվող տարբեր նախագծեր, կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի հետ: Երկու պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել երկների միջև կապերի հետագա զարգացման առիթով: