Airbus ինքնաթիռներ արտադրող ընկերությունը հայտարարել է, որ ներկայացնում է իր ամենահայտնի A-320 ինքնաթիռների նոր տարբերակները, որոնք կոչվում են A320neo (New Engine Option – շարժիչի նոր տարբերակ), որը նախորդներից տարբերվելու է նոր շարժիչներով, որոնք աչքի են ընկնում վառելիքի զգալի խնայողությամբ: Airbus-ը հիմա ընտրություն է կատարում «Pratt & Whitney’s» ընկերության «PurePower PW1100G» շարժիչի և «CFM International»-ի «LEAP-X» շարժիչի միջև: А-320 օդանավերիի նոր շարժիչները կապահովեն ոչ միայն մինչև 15% վառելիքի խնայողություն, ինչը կկազմի CO2 գազի մինչև 3,600 տոննա արտանետումների կրճատում ամեն A320neo ինքաթիռից: Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ սպասվում է, որ առաջիկա 15 տարիների ընթացքում այդ մեքենաների նկատմամբ պահանջարկը կաճի և կկազմի մոտ 4000 ինքնաթիռ: