Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, մեկնաբանելով WikiLeaks-ի կողմից ինտերնետում հրապարակված ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերում տեղ գտած իր մասին որոշ տեղեկություններ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե դրանցում նշված փաստերը հաստատվեն: Փաստաթղթերում մասնավորապես նշվում էր, որ Էրդողանը շվեյցարական 8 բանկային հաշիվներում գումարներ ունի: «Ես շվեյցարական բանկերում մեկ լումա անգամ չունեմ: Եթե այդ մեղադրանքները և հերյուրանքները հաստատվեն, ես միանգամից հրաժարական կտամ և վայր կդնեմ իմ պատգամավորական լիազորությունները»,- հայտարարել է Էրդողանը: Նա կոչ է ԱՄՆ իշխանություններին իր և Թուրքիայի հասցեին հնչած հերյուրանքների համար պատասխանատվության կանչել ամերիկյան դիվանագետներին: