Ինչպես գրել է թուրքական Taraf թերթը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է վերջնականապես չեզոքացնել թուրքական բանակը, որպեսզի այն այլևս հնարավորություն չունենա միջամտելու Թուրքիայի ներքին գործերին:
Ըստ թերթի՝ առաջիկայում Էրդողանի կառավարությունը պատրաստվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը վերանվանել «Պաշտպանության նախարարության շտաբ», որը կգլխավորի ոչ զինվորական անձ՝ իշխող կուսակցությունից: Վարչապետի գրասենյակն այս լուրը հերքել է: