Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ համաձայնեցրել են հայտարարության տեքստ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: APA-ի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ հայտարարությունը կներկայացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սարգսյան-Ալիև հանդիպման ավարտին, որը նախատեսվում է անցկացնել այսօր` օրվա երկրորդ կեսին, Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում: Դիվանագիտական աղբյուրը, սակայն, նաև կարծիք է հայտնել, որ լուրջ տեղաշարժերի ԼՂ կարգավորման գործընթացում չի հաջողվի հասնել: