ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, հանդես գալով Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի բացմանը, իր ելույթում անդրադարձել է նաև երկար ձգվող հակամարտություններին,- հայտնում է Trend-ը:
Նա հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կարող է երկար ձգվող հակամարտությունների լուծման հարցում հույսը դնել ՄԱԿ-ի վրա: «ԵԱՀԿ տարածքում մի շարք ձգձգված հակամարտություններ կան, և նրանք, ովքեր ապրում են նման պայմաններում, մեզանից հարցի լուծում են ակնկալում: Բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջաններում, մեզանից արդարացիորեն որոշումներ են սպասում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: