ԱՄՆ-ն աջակցում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերի վերսկսմանը,- այսօր Աստանայի գագթնաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը. հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա. «Պատմությունը չի դատելու մեզ այն բանի համար, որ մենք այսօր գագաթնաժողովում ասում ենք, այլ դատելու է այն բանի համար, որ կանենք` հիմնվելով Հելսինկյան սկզբունքների վրա»,- ասել է Քլինթոնը: Նա նկատել է. «Ընթացիկ գագաթնաժողովը ոչ միայն առաջինն է 11 տարվա դադարից հետո, այլև առաջինն է Ստամբուլից դեպի արևելք: Մենք պետք է օգագործենք այս հնարավորությունը, որպեսզի կապեր վերահաստատենք և տեղափոխենք Հելսինկյան ակտի սկզբունքները, որոնցից հիմնարարներն են տարածաքային ամբողջականության պաշտպանումը և փոխադարձ հարգանքը »: