Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Ն.Նազարբաև. «Եվրոպական անվտանգությունը ոչ թե այլաբանություն է, այլ աշխարհաքաղաքական փաստ»

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում խնդիր էր դրվել կազմակերպությունը դուրս բերել ճգնաժամից,- ԵԱՀԿ այսօր մեկնարկած գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ հայտնում են գագաթնաժողովի աշխատանքները լուսաբանող հայաստանյան գործակալությունները:
Նրա խոսքերով` եվրոպական անվտանգությունը ոչ թե այլաբանություն է, այլ աշխարհաքաղաքական փաստ, և այդ հարցում ԵԱՀԿ-ն առանցքային նշանակություն ունի: Ղազախստանի նախագահի ներկայացմամբ` իրենք խնդիր էին դրել կազմակերպությունը դուրս բերել ճգնաժամից, և այդ հարցում եղած արդյունքների մասին դատողություններ կարելի է անել ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ ավարտվի ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը: «Բայց ես հորդորում եմ հաջորդ նախագահողներին` չթուլացնել ակտիվությունը»,- նշել է Նուրսուլթան Նազարբաևը` ընդծելով, որ տասնմեկամյա ընդմիջումից հետո երկրների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովի անցկացումն արդեն խորհրդանշում է կազմակերպության վերաակտիվացումը:
Նախագահ Նազարբաևի մեկնաբանմամբ` ԵԱՀԿ-ն աշխարհագրական վերանայման, կառուցվածքային ու բովանդակային փոփոխությունների միջոցով պետք է հետամուտ լինի Եվրոպայում և ողջ եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդմանը: Նրա խոքերով` համաեվրոպական անվտանգության ընկալումը նախնական փուլում տարածվում էր Եվրոպայի վրա, իսկ հետագայում այն ընդգրկեց Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածությունը: Կազմակերպության կայացման երրորդ փուլն, ըստ Ղազախստանի ղեկավարի, պետք է ներառի օվկիանոսից օվկիանոս ընկած տարածքները` Ատլանտյանից մինչև Խաղաղ, Հյուսիսայինից` մինչև Հնդկական, այսինքն` ողջ Եվրասիան:
Ինչ վերաբերում է կառուցվածքային-բովանդակային փոփոխություններին, ապա Ղազախստանի նախագահն առաջարկել է ԵԱՀԿ կազմում նոր ինստիտուտների ստեղծման միջոցով ակտիվ ջանքեր գործադրել էներգետիկ, տնտեսական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և բազմաթիվ այլ բնագավառներում: Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նա մատնանշել է ԵԱՀԿ անդամ երկրների գլխավոր խնդիրը` հաղթահարել տարաձայնությունները, ամրապնդել վստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում