Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Աստանան» կլինի Ղարաբաղի կարգավորման ավարտի սկիզբը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը
– WikiLeaks-ի բացահայտումները մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ աշխարհում, անմասն չմնաց նաև Հայաստանը: Օրինակ` Իտալիայի իշխանություններն արդեն ընդդիմության հետ համաձայնության են եկել, որ այդ բացահայտումները չեն օգտագործվելու իշխանության դեմ, քանզի այստեղ խնդիրը վերաբերում է պետությանը: Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ բացահայտումները և ինչպե՞ս է Հայաստանի ընդդիմությունը պատրաստվում օգտագործել այդ բացահայտումները:
– Իտալիայի ընդդիմությունն ու իշխանությունը կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններով հանդես գալ: Կարծում եմ, որ ճիշտը դա է, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, ես չեմ կարող իշխանության փոխարեն որևէ բան ասել, չեմ կարող նաև ընդդիմության փոխարեն ասել, թե վերջինս ինչ կանի: Ըստ էության, այս բացահայտումները շատ վտանգավոր են, և եթե ամբողջը հասանելի լինի հասարակությանը, կարծում եմ, որ հասարակությունը կհիասթափվի ե՛ւ իշխանություններից, ե՛ւ համաշխարհային լիդերներից, դա իր էությամբ լավ բան չի: Վերադառնալով Հայաստան` չգիտեմ դեռևս, թե էլ ինչ կան այդ փաստաթղթերում այս իշխանությունների մասին, և եթե այն ամենը, ինչ մենք չգիտենք, դրանք էլ հրապարակվեն, ընդդիմությունը կորոշի ինչ ռեակցիա է տալիս այդ ամենին և ինչ գործողություններ է անելու:
– Աստանայի գագաթնաժողովից ակնկալիքները իրարամերժ են, մեկնաբանությունները` ևս: Պարոն Հովհաննիսյան, այս գագաթնաժողովից ի՞նչ կարելի է սպասել, ղարաբաղյան հարցի վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրումը հավանական համարո՞ւմ եք:
– Միջազգային հանրությունը շատ լուրջ է մոտենում Աստանայի գագաթնաժողովին, քանզի իրականում դա շատ լուրջ գագաթնաժողով է` հաշվի առնելով, որ արդեն տասը տարուց ավելի նախագահների մակարդակով ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել: Ավելին, ԵԱՀԿ-ից ակնկալիքներ ունեցող երկրները սպասում են, որ Աստանայում ԵԱՀԿ-ն ինչ-որ ձևով պետք է իր դեմքը փրկի. պիտի ապացուցի, որ իզուր չէ ստեղծվել որպես եվրատլանտյան անվտանգության ալյանս և ի վիճակի է տարածաշրջանում կոնֆլիկտներ լուծել: Այն, որ գագաթնաժողովի ընթացքում կընդունվի հռչակագիր, որտեղ նաև կլինի անդրադարձ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը, ես չեմ կասկածում, ինչպես նաև կողմերը ստիպված կլինեն իրենց ստորագրությունները դնել հռչակագրի տակ: Այստեղ հարց է, թե ինչքանով այդ հռչակագրում կլինեն Հայաստանի համար ընդունելի ձևակերպումներ և ինչքանով Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի դրա տակ ստորագրություն դնելու: Կյանքը ցույց տվեց, որ 1999թ. ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չխորշեց և ստորագրեց տարածքային ամբողջականության վերաբերյալ խարտիան` դնելով ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման հիմքը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» առկայությանը, ապա կարծում եմ, որ նման փաստաթուղթ կա, բայց արդյո՞ք փաստաթուղթը կհանեն և կդնեն սեղանի վրա, արդյո՞ք այն քննարկման կարժանանա, արդյո՞ք ԵԱՀԿ հիմնական երկրները կգան կոնսենսուսի այդ փաստաթղթի շուրջ, դժվար է ասել: Բայց անգամ եթե «ճանապարհային քարտեզ» չստորագրվի, ապա Աստանայի գագաթնաժողովը կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորման ավարտի սկիզբը:
– Իսկ ո՞րն է լինելու այդ ավարտը:
– Աստանայից հետո երկու լուծում կլինի, ես երրորդը չեմ տեսնում: Առաջին` ի վերջո միջազգային հանրությունը, ազդելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա, կստանա որևէ մի կոնսենսուսային լուծում, կամ այս ամենը ուղղակի կփլվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները անիմաստ կդառնան: Այդ դեպքում արդեն պատերազմ կլինի, և այստեղ խնդիրն այն կլինի, թե ով է առաջինը սկսել այդ պատերազմը և ով միջազգային հանրության առջև հանդես կգա սպիտակ ձեռնոցներով: Սակայն, մեծ հաշվով, դրանից էլ շատ բան չի փոխվի, քանզի պատերազմը դաժան սկիզբ և վերջ ունի: Ցավոք սրտի, պատերազմը ԼՂ հարցի կարգավորման ամենավատ սցենարը կլինի, և ես շատ կուզեի սխալվել, սակայն կարծես թե լուծումը տանում է դրան:
– Աստանայի գագաթնաժողովին Մինսկի խմբի համանախագահող երկրներից միայն Ռուսաստանի նախագահն է ներկա լինելու, Ձեր կարծիքով, սա պատահականությո՞ւն է, թե՞, այդուամենայնիվ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԼՂ հարցի կարգավորման գործընթացը ամբողջովին հանձնել են Ռուսաստանին:
– Իհարկե, հնարավոր է լինի պատահականություն, որ համանախագահող երկրների նախագահներից երկուսը չեն գալիս, բայց նաև կարող է լինել այնպես, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները միտումնավոր չեն մասնակցում` հենց Ղարաբաղի հարցի հետ կապված: Դիվանագիտության մեջ ամեն ինչ հնարավոր է, և պետք չէ ոչինչ բացառել: Սակայն ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանի դերակատարությունը ԼՂ հարցի կարգավորման մեջ չափազանց մեծացել է: Վերջին երկու տարիների ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները դարձել էին եռակողմ` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչն, իմ կարծիքով, ճիշտ չէ, քանզի այդ եռակողմ հանդիպման մեջ բացակայում է Ղարաբաղը` որպես սուվերեն երկիր և չկա Մինսկի խմբի ֆորմատը:
– Իսկ որքանո՞վ է հավանական, որ Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի համար անբարենպաստ փաստաթղթի առկայության պայմաններում Սերժ Սարգսյանը կիրառի վետոյի իրավունքը, արդյո՞ք նա այդքան ռեսուրս ունի:
– Եթե ԵԱՀԿ-ում բանաձև ընդունվի, այն շատ նման կլինի ՆԱՏՕ-ի վերջին բանաձևին, և տեսականորեն եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, Սերժ Սարգսյանը կամ պետք է ստորագրեր այդ բանաձևի տակ, կամ կիրառեր վետոյի իրավունքը: 1996թ. լիսաբոնյան հռչակագրի տակ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց, իսկ 1999թ. Ռոբերտ Քոչարյանը, մանավանդ` հոկտեմբերի 27-ից հետո, վետո չդրեց: Հիմա խնդիրը շատ ավելի բարդ է, քան այն ժամանակ, ես կարծում եմ, որ նման շատ լուրջ միջազգային ֆորումի ժամանակ վետո դնելը լուրջ քաղաքական խնդիր է: Եթե Սերժ Սարգսյանը կիրառում է վետո, ապա նա պիտի իր վստահության քվեն դնի Հայաստանում, կամ պիտի հրաժարական տա, կամ էլ այնքան կոշտացնի իր դիրքորոշումը, որ նորից պատերազմ լինի: Թե այս երեքից որ մեկին է պատրաստ Սերժ Սարգսյանը` արդեն իր խնդիրն է: Վետո դնելուց հետո նրա պաշտոնը դառնում է շատ խոցելի, թե ինչքանով նա կգերադասի Ղարաբաղի շահը սեփական աթոռից` շուտով պարզ կլինի:
– Ռուս-թուրքական համագործակցությունը ավելի է սերտանում. Աստանայի գագաթնաժողովից օրեր առաջ վավերացվեց Թուրքիայում ատոմակայան կառուցելու ռուսական նախագիծը: Ձեր գնահատմամբ, կա՞ այստեղ որևէ կապ և մեզ համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը:
– Որպես տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող երկիր` Ռուսաստանն իր շահերը երբեք էլ չի կապում Հայաստանի շահերի հետ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դեռևս երկու տարի առաջ վերջինս դերակատարություն չուներ Հարավային Կովկասում և ղարաբաղյան խնդրում, և կրկին նրան այդ իրավունքը տվեց Սերժ Սարգսյանը իր «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Իհարկե, նրան հուշեցին, որ այդպես անի, և դա Ռուսաստանի պրոյեկտը չէր, սակայն, մեծ հաշվով, Ռուսաստանը դեմ չէր դրան և այսօր էլ Թուրքիայի հետ բավականին լուրջ տնտեսական և քաղաքական կապեր և հեռանկարներ ունի, մոտ 100 մլդ դոլարի հասնող համատեղ ծրագիր ունեն: Այնպես որ, Ռուսաստանը առաջնորդվում է սեփական աշխարհաքաղաքական շահերով, և իհարկե, պատահական չէր, որ Աստանայից առաջ վավերացվեց ատոմակայան կառուցելու մասին նախագիծը: Ռուսաստանը մեսիջ ուղարկեց աշխարհին, նաև փոքրիկ Հայաստանին, որ մենք մեր շահերով ենք առաջնորդվելու, և հույս չունենաք, որ մենք մեր շահերը կստորադասենք Ղարաբաղի խնդրին կամ ստրատեգիական գործընկեր Հայաստանին, ինչը ծիծաղելի է: Անգամ գուբերնատորները Պուտինի և Մեդվեդևի առջև այնպես չեն խոնարհվում, այնպես չեն դիմում, ինչպես Սերժ Սարգսյանը. Հայաստանը վասալային երկիր է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում