Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Զենքը 1-2 կգ ոսկի չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը
– WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանցից մեկում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին, և ԱՄՆ պաշտոնյաներն իրենց նամակներում քննարկում են ՀՀ հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանը զենքի տարանցիկ ճանապարհ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը:
– Զենքը 1-2 կգ ոսկի չի, որ հնարավոր լինի թաքուն, զարտուղի ճանապարհներով վաճառել: Չեմ կարծում, որ լուրջ են ՀՀ կողմից Իրանին նման մասշտաբային զենք վաճառելու մասին խոսակցությունները: Դրանք համարում եմ անհեթեթություն: Դրանք պարզապես հերթական տեղեկատվական, ինֆորմացիոն քարոզչության դրսևորում են, որոնք կարող է որոշակի առումով նաև ադրբեջանական կողմը գցել: Եթե մինչև հիմա նման խնդիր լիներ, ապա ԱՄՆ-ն անպայման քայլեր կձեռնարկեր ՀՀ համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ է հերքել այդ փաստերը:
– Սակայն ԱՄՆ դեսպանատունը ոչ թե բովանդակությունն էր հերքել, այլ ասել էր, որ սրանք գաղտնի փաստաթղթեր են, և դրանց բովանդակության մասին ոչինչ չեն կարող ասել: Ուղղակի, ըստ դեսպանատան հաղորդագրության` հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այսինքն` տպագրվածի բովանդակությունը չեն հերքել:
– Մենք մշտապես տեսնում ենք, որ ով Իրանի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, նման վտանգ կա, տվյալ պետության հանդեպ ԱՄՆ-ը պատժիչ, կանխարգելիչ միջոցառումներ է կիրառում: Մենք ԱՄՆ-ի հետ որևէ խնդիր չունենք: Այնպես որ, այստեղից կարող ենք որոշակի վերլուծություններ անել ու ասել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
– Օրինակ` դաշնակցական Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնել, որ այդ նամակներով ամերիկացիները փորձել են հնարավոր վտանգի դեմն առնել, արդյունքում` Հայաստանը գրավոր հավաստիացրել է, որ ոչինչ չի վաճառելու և չի փոխանցելու Իրանին, և երկրորդ` ամերիկյան կողմն իրավունք է ստացել մեր սահմանակետերում այդ ուղղությամբ պարբերաբար ստուգումներ կատարելու: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա, որպեսզի կանխարգելեն, և ԱՄՆ-ը ՀՀ մաքսակետերում զննելու, ստուգումներ կատարելու իրավունք ունենա: Այդ ամենը պետք է լինի օրենքով, համապատասխան փաստաթղթերով ամրագրված: Ես այդ կարծիքը համարում եմ վերլուծությունների դաշտից: Իսկ ԱՄՆ-ը կարող է իր ռազմավարական ծրագրերի, ենթագիտակցության մեջ մտածել, որ կարող է նման երևույթներ ՀՀ կողմից իրականացվեն ու իրականացնի որոշակի գործառույթներ: Բայց ես բացառում եմ, որ ՀՀ-ն զենք վաճառած լինի Իրանին կամ զենք վաճառելու, տեղափոխելու տարանցիկ ուղի լինի: Կան մի շարք աշխարհաքաղաքական իրավիճակներ, որոնց տրամաբանության մեջ այս գաղափարը` որպես այդպիսին, անլուրջ է ու ոչ ճիշտ:
– Իսկ գուցե զենքի վաճառք եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, մանավանդ որ` Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ բավական կապված էր Իրանի հետ, բացի այդ, պաշտոնավարումից հետո էլ այցելել էր Իրան, հանդիպել տարբեր պաշտոնյաների, այդ թվում` Իրանի նախագահի հետ:
– Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ էլ է նման բան եղել: Այսօր էլ մենք Իրանի հետ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Որևէ բան չի փոխվել: Չեմ կարծում, որ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նման որևէ քայլ արվել է, քանի որ դա պայմանավորված է ոչ թե Քոչարյանի անձով, այլ պետության անձով: Ու եթե ինքն ունի բարեկամական հարաբերություններ Իրանի հետ, դա հիմք չէ, որպեսզի իր պաշտոնավարման ժամանակ նման գործարք կատարած լիներ:
– Իսկ գուցե եղել են, պարզապես դուք տեղյակ չեք: Այսինքն` այդ ամենը շատ բարձր մակարդակով, գաղտնի է արվել:
– Կարող են լինել երևույթներ, որոնցից պարտադիր չէ, որ մենք տեղյակ լինենք: Բայց ասում եմ` նման երևույթներ չեն եղել, չեն նշմարվել, և չէր էլ կարող լինել` պետության արտաքին քաղաքականության վեկտորի առումով:
– Այդ դեպքում ինչո՞ւ են ԱՄՆ պաշտոնյաները նման բան գրել միմյանց, նման փաստեր շեշտում:
– Այդ նամակներում մի շարք այլ փաստեր էլ են շեշտված, և ամերիկյան կողմը հերքել է այդ փաստերը, որ իրականությանը չեն համապատասխանում: Ինձ թվում է` դա որոշակի տեղեկատվական պատերազմների նոր դրսևորվող երևույթներ են: Ժամանակը ցույց կտա, թե ուր են տանում 250 հազար անուն փաստաթղթերի վերծանումները: Եթե դրանցում լրջություն կա, չի կարող դա պատահական լինել: Իսկ եթե դա անլրջություն է, ապա ԱՄՆ օրենսդրությամբ պետք է պատասխան տան մեղավորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում