Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ես իմ անուշ Աստանայի

Այսօր Աստանայում մեկնարկում է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որը տեղի է ունենում նախկինից` Ստամբուլի գագաթնաժողովից, 11 տարի անց: Մեզ համար Աստանայի գագաթնաժողովը առաջին հերթին հետաքրքրություն է ներկայացնում Ղարաբաղի հարցի քննարկման տեսանկյունից: Սակայն, ըստ ամենայնի, Աստանայում այդ առումով որևէ շրջադարձային իրադարձություն չի սպասվում, ինչի վկայությունը թե՛ այն է, որ Աստանայի գագաթնաժողովը բաց են թողնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ նախագահ Օբաման և Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, թե՛ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը: Լավրովը երեկ հայտարարել է, որ Մինսկի խմբին հանձնարարվել է հայտարարություն պատրաստել Աստանայում Ղարաբաղի հարցով հնչեցնելու համար, որի տակ կստորագրեն թե՛ Հայաստանն ու Ադրբեջանը և թե՛ համանախագահները: Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ դեռևս հնարավոր չէ ասել, որ Աստանայում հնարավոր կլինի իրական ճեղքում առաջացնել կարգավորման առաջընթացի առումով: Այսինքն` Ռուսաստանը, որը վերջին ամիսներին ստանձնել էր կարգավորման լոկոմոտիվի դերը, նախանշում է Աստանայի սպասելիքների սահմանը` հուշելով, որ սպասելիքները հռչակագրային հայտարարությունից այն կողմ չեն անցնում: Այսինքն` Աստանայում գիշերային դիվանագիտական «օրգիաներ» չեն սպասվում, և արշալույսները կլինեն խաղաղ, առանց հայ-թուրքական ոճի բարլուսախառն անակնկալների, որ մատուցվում էր հայ հասարակությանը «ֆուտբոլային դիվանագիտության» այս կամ այն համաձայնության տեսքով: Պատճառների մասին ծավալվելու հարկ, թերևս, չկա, միայն գուցե արժե փաստել, որ ընդհանրապես նկատելի է Աստանայի բավականաչափ սպասված և «գովազդված» գագաթնաժողովի որոշակի արժեզրկում: Միայն Օբամայի բացակայությունն արդեն զգալիորեն դեվալվացնում է Աստանայի հավաքը: Ընդ որում, խնդիրը կարծես թե միայն Աստանան չէ, այլ ԵԱՀԿ-ն ընդհանրապես` որպես կազմակերպություն, որպես միջազգային խնդիրների քննարկման և լուծումների որոնման ասպարեզ: ԵԱՀԿ-ն փաստացի դրսևորում է թե՛ հակամարտությունների կարգավորման, թե՛ նաև իր անդամ պետություններում ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում իր անկենսունակությունը: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները, որոնք ընտրությունների մոնիտորինգ են իրականացնում հետխորհրդային ճամբարի երկրներում, վերածվեցին քաղաքական գործիքի: Հայաստանի օրինակով մենք ունենք այդ գործիքի աշխատանքի հարուստ փորձ և գիտենք, թե այն ինչպես և ինչ առաջնահերթություններով է աշխատում: Քաղաքականացնելով իր ժողովրդավարական գործառույթը` ԵԱՀԿ-ն փաստացի կորցրեց նաև իր քաղաքական ազդեցությունը` որպես կազմակերպություն, որպես միջազգային զարգացումներին ադեկվատ կառույց: Այդ ամենը չէր կարող չարտահայտվել նաև Ղարաբաղի հարցում: Խնդիրը միայն այն չէ, որ ԵԱՀԿ-ն չի կարողանում այդ հարցում որևէ առաջընթաց ապահովել, առավել ևս դեռ հարց է, թե արդյո՞ք առաջընթացը բխում է Հայաստանի ռազմավարական շահից` նկատի ունենալով կարգավորման առաջարկների բովանդակությունը: Խնդիրը պարզապես նաև այն է, որ ԵԱՀԿ ֆորմատում ստեղծված Մինսկի խումբն անգամ վաղուց արդեն դե ֆակտո անվերահսկելի է բուն ԵԱՀԿ կողմից, և համանախագահներ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը դե ֆակտո հանդես են գալիս Մինսկի ինքնավար ձևաչափով, որի շրջանակում դիտարկվող խնդիրները որևէ կապ չունեն ԵԱՀԿ-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում