Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Հայկական ՀԿ-ները գրոհում են Աստանան

Հայաստանյան ՀԿ-ները Աստանայի հասարակական համաժողովներում
30 նոյեմբերի 2010թ., Աստանա, Ղազախստան
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատվիրակությունը` կազմված հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ներկայացուցիչներից, նոյեմբերի 26-28-ը մասնակցեց ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների` Աստանայում (Ղազախստան) տեղի ունեցած համաժողովին, ապաեւ նոյեմբերի 28-29-ը` նույն քաղաքում ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Զուգահեռ համաժողովին:
Պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա” ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, “Մարդկային զարգացման միջազգային կենտրոն” ՀԿ փորձագետ Արմեն Գալստյանը, “Քաղաքացիական ազգային նախաձեռնություն” ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, “Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն” ՀԿ նախագահ Արման Վարդանյանը եւ նույն միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը, “Հանրային քաղաքականության ինստիտուտ” ՀԿ հետազոտող Հովհաննես Նիկողոսյանը, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, “Քաղաքագետների եւ միջազգայնագետների հայկական ասոցիացիա” ՀԿ փոխնախագահ Արմեն Սինանյանը, “Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ ծրագրերի համակարգող Արման Դանիելյանը, «Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության կենտրոն» բարեգործական ՀԿ նախագահ Գեղանուշ Գյունաշյանը:
ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների համաժողովի նոյեմբերի 27-ի նիստում ելույթ ունեցավ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի ղեկավար Այդին Սաֆիքհանլին, որը թեեւ իր բանավոր խոսքում ուղղակիորեն չանդրադարձավ արցախյան հակամարտությանը (http://www.osce.org/documents/osce/2010/11/47894_en.pdf), սակայն իր ելույթի գրավոր տեքստում, որը տարածվել էր համաժողովի քարտուղարության կողմից, ապատեղեկատվություն էր տարածել Հայաստանի կողմից, իբր, “Ադրբեջանի տարածքի 20%-ի բռնազավթման եւ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների” մասին (http://www.osce.org/documents/osce/2010/11/47884_en.pdf): ԵԱՀԿ-ում ՀՀ պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը` օգտվելով պատասխանի իրավունքից` խոսք խնդրեց եւ նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապես օգտագործում են ցանկացած առիթ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն եւ հակահայկական քարոզչություն տարածելու համար: Նա նաեւ հակիրճ ներկայացրեց հակամարտության բուն պատճառները, այդ թվում Արցախի ժողովրդի ազատ եւ օրինական ինքնորոշման ակտից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի մասին: Այս ելույթի գրավոր տարբերակը համաժողովի քարտուղարության կողմից տեղադրվել է համաժողովի կայքում` http://www.osce.org/documents/osce/2010/11/47929_en.pdf հասցեով:
Հաջորդ օրը` նոյեմբերի 28-ին, ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ ունեցավ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ համակարգող Հ.Խուրշուդյանը, ով անհանդուրժողականության տարածման խնդրի համատեքստում մատնանշեց ԵԱՀԿ կազմում այնպիսի երկրների առկայությունը, որոնցում որեւէ այլ ազգի հանդեպ ատելության քարոզչությունը հասցված է պետական մակարդակի, եւ կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ եւ նրա անդամ երկրների քաղաքացիական հասարակությունների անտարբերությունը նման դրսեւորումների հանդեպ կարող է նպաստել ազգային, կրոնական եւ այլատյացության հետ կապված այլ հենքերի վրա բռնության ռիսկի, ինչպեսեւ սառեցված ու չլուծված հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի ավելացմանը: Խուրշուդյանն առաջարկեց ԵԱՀԿ շրջանակներում ստեղծել հատուկ ծրագիր՝ ուղղված անդամ ռիսկային երկրների զանգվածային լրատվամիջոցների եւ դպրոցական ու բուհական դասագրքերի մշտադիտարկմանը: Ըստ բանախոսի, մշտադիտարկման արդյունքները թույլ կտան բացահայտել ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից` այդ կազմակերպությունների շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների խախտումները: Ընդ որում, նշված ոլորտում երկրների ստանձնած պարտավորությունների` մշտադիտարկման արդյունքում ի հայտ եկած առավել զանգվածային եւ կոպիտ խախտումները կարող են նաեւ հիմք հանդիսանալ այդ երկրների հանդեպ Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման համար: Ելույթի տեքստն ամբողջությամբ անգլերեն եւ ռուսերեն տարբերակներով նաեւ տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից ու դրվել համաժողովի պաշտոնական կայքում` http://www.osce.org/item/47923.html եւ http://www.osce.org/item/47923.html?lc=RU հասցեներով:
Ապա ելույթ ունեցավ “Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն” ՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Վահան Դիլանյանը: Անդրադառնալով նախորդ օրերին քննարկված` հանդուրժողականության խնդրին, նա նշեց, որ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկն Ադրբեջանի նախագահը մերժել է: Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու քաղաքականությունը, որով, ըստ Դիլանյանի, խախտում է ԵԱՀԿ շրջանակներում գործող բանակցային գործընթացի Մինսկի ձեւաչափը: Նա նաեւ նշեց, որ հակամարտող կողմերի շփման գծից դիպուկահարներին երկուստեք հեռացնելու մասին ԵԱՀԿ գործող նախագահի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնել են, իսկ Ադրբեջանը` մերժել: Ավելին, Դիլանյանի խոսքով` Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի պայմանակարգը եւ ռազմաշունչ հայտարարություններ անում ԼՂՀ բնակչության դեմ: Այս պայմաններում, ըստ Դիլանյանի, ԵԱՀԿ-ն, այնուամենայնիվ, խուսափում է բաց եւ հստակորեն դատապարտել Ադրբեջանի վարքագիծը: Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք գագաթաժողովի ընթացքում հակամարտության կողմերի միջեւ, ի վերջո, կկնքվի ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Եվ ցանկալի է, որ այն լիներ ոչ թե դեկլարատիվ բնույթի, այլ իրապես կատարվեր: Ելույթի տեքստն ամբողջությամբ անգլերեն տարբերակով տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից եւ դրվել համաժողովի պաշտոնական կայքում` http://www.osce.org/item/47924.html հասցեով:
Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Նա կարեւորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինսկի ձեւաչափը եւ շեշտեց դրա խախտման վտանգավորությունը: Միաժամանակ ընդգծվեց ուժի չկիրառման եւ զինադադարի պայմանակարգի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման շրջանակային համաձայնագրի խախտումների անթույլատրելիությունը: Ելույթը, ցավոք, համաժողովի կայքում տեղադրված չէ:
Ապա պատասխանի իրավունքից օգտվեց ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը: Որպես Հայաստանի կողմից, իբր, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման ու անեքսիայի ենթարկելու փորձի ապացույց` նա հիշատակեց 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերը, որոնք պահանջում էին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հայկական ուժերը դուրս բերել զբաղեցրած տարածքներից` առանց բնականաբար նշելու այն իրողությունը, որ բոլոր այդ բանաձեւերն այդպես էլ կյանքի չկոչվեցին միայն մեկ պատճառով` ադրբեջանական կողմը չհարգեց դրանք ու չկատարեց ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը: ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության պատասխանի տեքստն ամբողջությամբ տեղադրված է համաժողովի պաշտոնական կայքում` http://www.osce.org/documents/osce/2010/11/47920_en.pdf հասցեով:
Համաժողովի ավարտին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հարցազրույցներ տվեց ղազախստանյան կենտրոնական լրատվամիջոցներին:
Իր հերթին` “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա” ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը համաժողովի քարտուղարությանը փոխանցեց «Եվրոպան եւ ադրբեջանական հասարակության հոգեւոր վիճակը» վերնագրով վերլուծական տեղեկանք (տես` կցված ֆայլը), որում հիմնավորում է ԵԱՀԿ-ի պատասխանատվությունը` ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանական Հանրապետությունը` վերջինիս չպատկանող տարածքներով հանդերձ ճանաչելու հարցում: Նա հիշեցնում է, որ ներկայիս Ադրբեջանը հռչակել է, որ իրավահաջորդն է ոչ թե խորհրդային, այլ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության, որը ճանաչված չի եղել Ազգերի լիգայի կողմից, իսկ Արցախն ու Նախիջեւանը եղել են վիճելի տարածքներ: Տեղեկանքը, սակայն, դեռ չի տեղադրվել համաժողովի կայքում:
Համաժողովին մասնակցած հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաեւ հանդիպումներ ունեցան այլ երկրների գործընկերների հետ: Նման հանդիպումների ծիրում “Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն” ՀԿ նախագահ Արման Վարդանյանը եւ “Քաղաքագետների ու միջազգայնագետների հայկական ասոցիացիա” ՀԿ փոխնախագահ Արմեն Սինանյանը աշխատանքային հանդիպում ունեցան համաժողովում Վրաստանի ՀԿ-ների պատվիրակության անդամների հետ:
ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Զուգահեռ կոնֆերանս
Նոյեմբերի 28-29-ը Աստանայում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Զուգահեռ համաժողովը: Այն դուրս էր ԵԱՀԿ ձեւաչափից եւ կազմակերպված էր որպես ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների համաժողովի այլընտրանքային միջոցառում: Զուգահեռ համաժողովի շեշտադրումներն առավելապես ուղղված էին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին եւ ավելի արմատական-քննադատական էին այդ իրավունքները չհարգող երկրների հանդեպ (համաժողովի պաշտոնական վեբ-կայքի հասցեն է http://parallelosceconference.org/?page_id=54):
Համաժողովի 3-րդ նստաշրջանը կոչվում էր “ԵԱՀԿ-ի` քաղաքական եւ հումանիտար ճգնաժամային վիճակներում արդյունավետ արձագանքման ունակության ուժեղացումը. անցյալի փորձի ուսումնասիրություն եւ ապագայի փորձի համար խորհրդատվության ներկայացում”: Ղարաբաղյան հակամարտության հարցով հիմնական զեկուցող էր նշանակված Ազգային եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լեյլա Ալիեւան: Ի դեպ, վերջինս զանազան միջոցառումների ընթացքում պարբերաբար հանդես է գալիս որպես Ադրբեջանի կառավարության ոչ պաշտոնական ներկայացուցիչ: Ալիեւայի համեմատաբար հավասարակշռված ելույթը, սակայն, շեշտադրում էր բանակցային առկա ձեւաչափի` Մինսկի խմբի անարդյունավետությունը, բացի դրանից, որպես բանակցող կողմեր նշում էր Հայաստանն ու Ադրբեջանը` մոռացության մատնելով ԼՂՀ-ն:
Քննարկումների ընթացքում պատասխան ելույթով հանդես եկավ “Հանրային քաղաքականության ինստիտուտ” ՀԿ հետազոտող Հովհաննես Նիկողոսյանը: Նա նախ իր տարակուսանքը հայտնեց համաժողովի կազմակերպիչների վարքագծից, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված քննարկմանը չէին հրավիրել ԼՂՀ ներկայացուցիչներին, ապա հույս հայտնեց, որ հետագա համանման խորհրդաժողովներին կհրավիրվեն չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր Եվրոպական հասարակական կազմակերպությունների մեծ ընտանիքի մի մասն են: Ի պատասխան Լեյլա Ալիեւայի ելույթի, Նիկողոսյանը նկատեց ելույթի վերնագրի անճշտությունը, որտեղ Ղարաբաղն անվանված է որպես “շրջան”, մինչդեռ այն այսօր որեւէ պետության մաս չէ, որպեսզի կոչվի “շրջան”, այլ` միանգամայն ինքնուրույն, անկախ պետական կազմավորում: Անդրադառնալով Ալիեւայի մտահոգությունն առաջացրած Մինսկի խմբի ձեւաչափի ներկայիս անարդյունավետությանը, Նիկողոսյանը կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ 1998թ. բանակցային գործընթացից ըստ էության դուրս է մղված հակամարտության հիմնական կողմերից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Համաժողովի ընթացքում Հովհաննես Նիկողոսյանը նաեւ տարածել է հայտարարություն, որի տեքստը տեղադրվել է համաժողովի պաշտոնական կայքում` http://parallelosceconference.org/wp-content/uploads/2010/11/armenian_resolution_nikoghosyan_final_nov26.doc հասցեով:
Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով, որ ԵԱՀԿ-ն ժառանգելով մինչեւ ԽՍՀՄ փլուզումը “Սառը պատերազմի” ընթացքում գործող միջազգային շատ պայմանագրեր եւ համաձայնագրեր, չի մշակել դրանց կիրառության ձեւաչափերն ու ընթացակարգերը: Այսպես` նա անթույլատրելի համարեց այն իրավիճակը, երբ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակումների շրջանակային համաձայնագիրը բազմակի անգամ խախտվում է որոշ երկրների, այդ թվում` Ադրբեջանի կողմից, ինչը հղի է պատերազմով: Նա նշեց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտների հարգման կարեւորությունը չլուծված հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ով իր անհամաձայնությունը հայտնեց միջազգային եւ, հատկապես, եվրոպական որոշ կառույցների, օրինակ` Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի կողմից շրջանառվող այն դրույթի հետ, ըստ որի տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է: Նա բերեց օրինակներ, այդ թվում` մեր տարածաշրջանից, երբ հակամարտությունները որեւէ կերպ չեն խոչընդոտել ժողովրդավարության զարգացմանը` իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում: Այնպես որ, հակամարտություններն ընդամենը անհիմն արդարացում են հակաժողովրդավարական պահվածքի եւ մարդու իրավունքների խախտումների համար այն իշխանությունների համար, որոնք պարզապես չունեն համապատասխան քաղաքական կամք: Նա հավելեց, որ դրական է գնահատում Մինսկի խմբի եռանախագահողների ձեւաչափի ներքո ընթացող բանակցությունները, որոնք ինքնին այլընտրանք են ռազմական գործողություններին:
Հայաստանի ներկայացուցիչների շրջանում որոշակի դժգոհություն առաջացրեց համաժողովի ամփոփիչ բանաձեւի 42-րդ կետը, ըստ որի “Անդամ երկրները պետք է կիրառեն Բոլցանոյի խորհրդատվությունների շրջանակը` հասնելու համար տարածքների հանդեպ վիճարկվող ինքնիշխանությանը վերաբերող չլուծված, “սառեցված” հակամարտությունների կարգավորմանը”: Այդ կապակցությամբ Հ.Նիկողոսյանը եւ Հ.Խուրշուդյանը նախագահությանը ներկայացրին երկու գրավոր առաջարկություն, համաձայն որոնց` այդ կետում պետք է նշվի, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է նպաստեն չլուծված, “սառեցված” հակամարտությունների կարգավորման գործընթացների տեղափոխմանը քաղաքականից դեպի իրավական հուն, այդ թվում` ազգերի/ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի հարգմամբ եւ դրա առավել անաչառ, երկակի չափանիշների կիրառումը բացառող կիրառմամբ:
Վերջում, երբ նիստը վարողը փորձեց ժամանակի սղության պատճառաբանությամբ սահմանափակել ելույթ ունենալու համար գրանցվածների թիվը, “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա” ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը պնդեց իր այդ իրավունքը եւ, ի վերջո, հասավ նրան, որ իրեն տրամադրվի մեկ րոպե ժամանակ, որի ընթացքում նա մատնանշեց ԵԱՀԿ-ի պատասխանատվությունը` ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանական Հանրապետությունը` վերջինին չպատկանող տարածքներն ընդգրկող սահմաններով ճանաչելու հարցում:
Ի հավելումն վերը նշվածի, տեղեկացնենք, որ “Ձոն Հայաստանի” ՀԿ ղեկավար Տիգրան Նահապետյանը Զուգահեռ համաժողովին է ուղարկել հայտարարության տեքստ, որը տեղադրվել է համաժողովի պաշտոնական կայքում` http://parallelosceconference.org/wp-content/uploads/2010/11/STATEMENT-on-OSCE-COFERENCE_Astana2010.pdf հասցեով:
“Քաղաքացիական ազգային նախաձեռնություն” ՀԿ լրատվական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում