«Առաջին լրատվականի» տեղեկություններով, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ:
Այդ մասին լուրը չհերքեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, և մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք անվտանգության նկատառումներով է տեղափոխումը կատարվել, պարոն Բաբայանը պատասխանեց` «բնականաբար», իսկ մնացած մանրամասների մասին խոստացավ հետաքրքրվել և պատասխանել վաղը:
Մինչ դրանք կհրապարակվեն, նկատենք, որ «Արթիկ» քրեակատարողականում կա դատապարտյալների ազատազրկման երկու ռեժիմ` կիսափակ և փակ: Կիսափակ ռեժիմով սովորաբար պատիժ են կրում 5 տարի պատիժ ստացածները, իսկ փակ ռեժիմով` մինչև 10 տարի ազատազրկվածները, որոնցից ոչ մեկի ռեժիմը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի ստացած պատժաչափին:
Հիշեցնենք, որ գլխավոր խմբագրի նկատմամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում բռնություններ էին եղել դատապարտյալների կողմից, որի շուրջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև լրագրողական հանրությունը: