Microsoft ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել սեփական հեռուստատեսային առցանց ծառայությունը և հիմա բանակցություններ է վարում ԱՄՆ հեռուստաընկերությունների հետ: Այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը: Սակայն հայտնի չէ, թե այդ ծառայությունն ինչպիսին է լինելու և երբ է մեկնարկելու: Ընկերությունից տեղյակ են պահել, սակայն, որ մեդիաընկերությունների հետ բանակցությունները հաջողությամբ են ընթանում:
Microsoft-ը՝ որպես առաջնային տարբերակ, դիտարկում է Xbox 360 խաղային սարքի հիման վրա, որտեղ հասանելի կլինեն հիմանական ամերիկյան հեռուստաալիքները` ABC, NBC, ESPN, CNN, ինչպես նաև կլինի ամենամսյա վարձ` ծառայություններից օգտվելու համար: Որպես այլ տարբերակ՝ ենթադրվում է, որ կաբելային հեռուստաալիքները հասանելի կլինեն Xbox-ի վրա` այլ ինտերակտիվ հնարավորություններով հանդերձ:
Microsoft-ը նախկինում էլ հետաքրքրված է եղել հեռուստաբիզնեսով և ներդրումներ է կատարել MSNBC ընկերությունում, ինչպես նաև ինտերակտիվ հեռուստատեսության համար նախատեսված ծրագրային ապահովման մշակման մեջ: