ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, խոսելով «Ընտրական օրենսգրքում» նախաձեռնած փոփոխությունների մասին, հայտարարեց, որ եթե Հայաստանում նույնիսկ քսան կուսակցություն ցանկություն ունենա մասնակցել ընտրություններին և ներկայացուցիչներ ունենալ տեղամասային հանձնաժողովներում, ապա կլինի քսան վստահված անձ, քսան դիտորդ, սրանց էլ գումարենք լրագրողներին, ուրեմն քվեարկությունն ազատ կազմակերպելու համար ազատ տարածք չի լինի: Նա կարծիք հայտնեց, որ արտախորհրդարանական ուժերն էլ պետք է ունենան վերահսկողության մեխանիզմներ վստահված անձանց միջոցով, որոնց էլ պետք է տրվեն մեծ լիազորություններ: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունն» առաջարկել է, որպեսզի կանայք երեսուն տոկոսի չափով ներկայացված լինեն Ազգային ժողովում: