Thursday, 18 04 2024
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում

Հարցերի և պատասխանների մեր և աշխարհի ժամանակը

Վերջին երեք հանրահավաքներում իմ ելույթները ավարտում էի ժամանակի մասին դիտարկումով: Ուշադիր ունկնդիրներս հետո հարցնում էին` ի՞նչ ժամանակի ու ինչո՞ւ էի ժամանակի մասին ակնարկում:
Գուցե ինքնաբերաբար:
Գուցե ենթագիտակցաբար:
Գուցե անհրաժեշտաբար:
Ժամանակները մեր ժամանակում պարզապես անկանխատեսելի արագացել են: Աշխարհը փոխվում է մի արագությամբ, որ կուտակել է այն տասնամյակներում, երբ ոչինչ չէր կատարվում: Բայց եղե՞լ են այդպիսի տասնամյակներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում գործնականում ավարտվեցին տարածքային պատերազմները: Եվրամիության ստեղծումը եղավ այն փխրուն, առասպելական ու հանճարեղ երազի իրագործումը, որ իր գոյության 29 դարերում փայփայում էր Եվրոպան` միասնական տարածքի սահմանում, որտեղ ոչ միայն միմյանց հետ պատերազմներ չեն կարող լինել, այլև գործում է միասնական կառավարում` տարբեր ազգերի համար: Եվրամիությունը կատարյալ կառույց չէ. բնական է, հաճախ են արվում հետընթացի քայլեր` մի քանի քայլ առաջ գնալու ցանկությամբ. բնական է, քաղաքական, տնտեսական, հոգեբանական դեռ չլուծված խնդիրներ կան: Բնական է: Այդպես էլ պիտի լիներ: Բայց Եվրամիությունը միասնական մի մեծ տարածք է, որտեղ միմյանց հետ պատերազմներն արդեն բացառված են: Տարածք, որտեղ միշտ պատերազմել են: Բոլորը բոլորի հետ: Հարյուրամյա պատերազմներից մինչև մեկամյա: Հայտնի ու անհայտ: Հայտարարված ու չհայտարարված: Եվ այն գինը, որ խաղաղությունն ունի Եվրոպայում, աշխարհի ոչ մի անկյունում չունի: Պատերազմների գինը:
Եվ ի՞նչ, իսկապես դադարեցի՞ն պատերազմները:
Ո՛չ, պատերազմները ընդամենը փոխել են իրենց բնույթը:
Նաև` տարածքը:
Եվրոպան 1945 թվականից ապրում է խաղաղության մեջ և այդ 65 տարիներին հասցրել է ընտելանալ խաղաղությանը, մոռանալ հրանոթների ձայնը, ավերակների տեսքը, զոհերի անդառնալիությունը, վիրավորների ցավը:
Եվրոպան 65 տարում անցել է այն ճանապարհը, որ մյուս մայրցամաքները դեռ չեն էլ որոնում:
Իսկ պատերազմները շարունակվում են ավելի հզոր, ավելի ավերիչ ու ավելի ճակատագրական: Ներկա պատերազմներում փոխվել են զենքերը, բայց նույնն են մնացել սկզբունքները: Ներկա պատերազմները տեղեկատվական են, քաղաքական, ֆինանսական, տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական, հայեցակետային… Եվ այս դեպքում էլ խնդիրը մեկն է` մի պետություն թիրախ է ընտրում մեկ այլ պետության հարստությունը, մարդկային ու բնական ռեսուրսները և աստիճանաբար խլում կամ յուրացնում է` առանց մարդկային զոհերի: Նոր ժամանակների պատերազմների համար միջազգային ու ազգային բազում կառույցներ են ստեղծվել` հիմնադրամներ, միություններ, ընկերություններ: Գլխավոր շարժիչ ուժը մնում է շահը, գլխավոր զենքը` ֆինանսները, գլխավոր նպատակը` սեփական ազդեցության ու իշխանության սահմանները ընդլայնելը: Որևէ տերություն այսօր կարիք չունի պատերազմ հայտարարելու, կռվելու, զենքով իր կամքը պարտադրելու մեկ այլ տերության. կա Համաշխարհային բանկը, կա Արժույթի միջազգային հիմնադրամը, հազարավոր մասնավոր հիմնադրամներ կան, որ ստեղծված են հենց այդ նպատակով: Վարկերը, դրամաշնորհները, նվիրատվությունները, տարատեսակ ծրագրերը հիմնականում մի նպատակ ունեն` ստանալ անհրաժեշտ քաղաքական լծակ և ազդեցիկություն:
Որևէ սահմանաբաժան մեր ժամանակներում գոյություն չունի քաղաքական, տնտեսական, ֆինանսական հարցերի լուծման միջև: Սա նշանակում է, որ միմյանց դեմ արդեն պատերազմում են քաղաքակրթությունները` պահպանելով ֆրանսիացիների «Պատերազմում` ինչպես պատերազմում» սկզբունքը:
Ի՞նչ տարբերություններ ունեն քաղաքակրթությունների պատերազմները անցյալ դարի պատերազմներից: Այս պատերազմները չեն հայտարարվում, բայց մղվում են անընդհատ: Այս պատերազմներում ուղղակի զոհեր չեն լինում, չկան պարտվածներ ու հաղթողներ, ուղղակի կան մեկի հաշվին մյուսի լուծած հարցեր:
Իհարկե, այս պատերազմներն ավելի բարեկիրթ են, բայց ոչ նվազ դաժան: Այստեղ թույլին ու անպաշտպանին ոչնչացնում են ժպիտով` բացատրելով, որ դա բխում է իր շահերից:
Իհարկե, այս պատերազմներն ունեն իրենց դրական ու բացասական կողմերը:
Դրականը` որ մարդկային զոհեր չեն լինում, որ փոքր և ոչ ուժեղ տերությունները խելամիտ ազգային քաղաքականության շնորհիվ շանս են ստանում իրենց շահերը առավելագույնս պաշտպանելու, որ ցնցումներ չեն առաջացնում:
Բացասականը` որ շատ արագ փոքր ու ոչ ուժեղ պետության քաղաքական անկախությունը կախման մեջ է հայտնվում տնտեսական, ֆինանսական, ռազմական ավելի հզոր ուժից:
Մեր ժամանակներում ի՞նչ կարող են փոքր ու առավել խոցելի երկրները հակադրել իրենցից ուժեղներին: Ռազմական ուժի մասին անիմաստ է նույնիսկ ակնարկը: Ամենաուժեղ և անխոցելի զենք է դարձել ինտելեկտը, որի ածանցյալն են նոր տեխնոլոգիաները: Աշխարհի բոլոր բնական հարստությունները շահագործման, ֆինանսի և իշխանության վերածման մի ճանապարհ ունեն միայն` ինտելեկտը: Մի՞թե առաջ այդպես չի եղել: Եղել է, բայց ոչ այսքան հզոր ու այսքան արագ: Ոչ այսքան անթաքույց: Կա նաև հակառակ ընթացքը` նոր տեխնոլոգիաները իրենցով կարող են փոխարինել հին աշխարհի հանքահումքային հարստությունները:
Ընդամենը մի քանի համեմատություն:
Անցյալ դարի 30-ական թթ.-ի մեծ դեպրեսիան համեմատեք մեր դարի առաջին ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի հետ. ինչպես սկսվեց, ինչպես ընթացավ ու ինչպես ավարտվեց, ինչ ընդգրկում ու ինչ հետևանքներ ունեցավ, ինչ տաբերություններ կային և ինչն էր ընդհանուր երկու ճգնաժամերի համար:
Անցյալ դարի ամենահզոր ռազմական դաշինքներն էին` ՆԱՏՕ-ն և Վարշավայի պակտը: Վարշավայի պակտը դադարել է գոյություն ունենալ: ՆԱՏՕ-ն իր վերջին լիսաբոնյան գագաթնաժողովում արձանագրեց, որ Ռուսաստանն այլևս իր թիվ մեկ թշնամին չէ և Ռուսաստանի Դաշնությանը հրավիրեց համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել:
Ինչպե՞ս էին ստեղծվում ու փլուզվում կայսրությունները երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո: Ի՞նչ հետևանքներ ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզումը:
Եվ` մի քանի հարց:
Ինչո՞ւ աշխարհը միանշանակ կողմ է ուժի չկիրառման սկզբունքին, բայց տարատեսակ է վերաբերվում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներին: Ինչպե՞ս համադրել այդ սկզբունքները, որ ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները ողջ մնան:
Եվ ընդհանրապես` մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության ջատագով հանրությունը ազգի իրավունքների պաշտպանության ջատագով չպիտի լինի: Ինքնորոշված ազգի: Ի՞նչ տրամաբանությամբ:
Ինչպե՞ս լուծվեց Կոսովոյի հարցը:
Ինչպե՞ս լուծվեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցը:
Ինչպե՞ս է լուծվում Մերձդնեստրի հարցը:
Նախորդող ու հաջորդող պատերազմերը ի՞նչ ազդեցություն են ունենում հարցի լուծման վրա:
Ինչպե՞ս է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հարցը:
Իր կենսակերպում պատերազմները բացառած, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները հանուն մեկ և տիրական, մեկ և միասնական գաղափարի միավորած Եվրոպան չի հասկանում այն ազգերին ու պետություններին, որոնց համար այդ խնդիրները մնում են կենսական ու առաջնահերթ: Եվրոպան գտել է ժողովրդավարության իր ոսկե բանաձևը և առաջ է գնում այդ բանաձևով, որովհետև ապրած հարյուրամյակներում սեփական փորձով համոզվել է, որ այդ բանաձևի որևէ բաղադրիչ չի կարող փոխարինվել` այդ հավասարման մեջ չկան անհայտներ, արդյունքը ևս հայտնի է, ամբողջ իմաստը հավասարումը կազմել կարողանալն է, բայց դա հնարավոր չէ սովորեցնել, պարտադրել, փոխանցել: Ժողովրդավարությունը համադարման է նրանց համար, ովքեր գիտակցում են իրենց հիվանդությունը և ապաքինվել են ուզում: Ժողովրդավարության արժեքային համակարգը ընդունելու համար, բացի քաղաքական ու պատմական բաղադրիչներից, նաև մշակութային, կրթական, գիտակցական ազդակներ են պետք: Այլապես բանաձևը չի գործում:
Բայց ի՞նչ անեն նրանք, ովքեր դեռ ինքնարժեքի ճշտման փուլում են:
Հարցերի պատասխանները գտելուց պակաս կարևոր չէ հարցերը ձևակերպելը: Հարցերը հասկանալը: Հարցերը զգալը: Հարցերը բարձրաձայնելը:
Իմ ընկեր Այդին Մորիկյանը պնդում էր, որ բոլոր հարցերը հայտնի են, ու հայտնի են բոլոր պատասխանները: Ու հայտնի են վաղուց: Պարզապես իրար չեն գտնում` անհրաժեշտ տեղում ու անհրաժեշտ ժամանակին: Իսկ երբ գտնում են, դարաշրջան է փոխվում:
Արևմուտքը ապրում է իր նոր դարաշրջանը, ապրում է անցյալ դարի կեսից:
Մենք ապրում ենք մեր նոր դարաշրջանը, որ Եվրոպայից հետ է առնվազն մի քանի դար, համենայնդեպս, մենք նոր ենք սկսել մեր հարցերը զգալ ու որոնել, մինչև պատասխաններին հասնենք, անցնելու է որոշակի ժամանակ, որ այս պարագայում չի կարող տարիներով չափվել:
Աշխարհում կա և Արևելքը` իր վիխթարի պատմամշակութային ժառանգությամբ ու քաղաքակրթության շերտերով, որոնք պակաս նշանակություն ու ազդեցություն չեն ունեցել ու այսօր էլ ունեն մարդկության ընդհանրական ճակատագրում:
Չինական առածն ասում է` անգամ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Եվ անգամ ամենաերկար ճանապարհն ավարտվում է:
Կարևորը` ընկալումն է. ոմանք չինական մեծ պատը համարում են խորթացումի ու օտարացումի անհաղթահարելի պատնեշ, ոմանց կարծիքով, չինական մեծ պատը ազգաստեղծ ու միավորիչ գաղափար է եղել, որ մարմնավորվել է իբրև պետության պաշտպանություն` հոգևոր ու ռազմական:
Բարեբախտաբար, ժամանակները մեր ժամանակում փոխվում են այն խտացած արագությամբ, որ կուտակել են հարաբերական անշարժության ընթացքում: Եթե իհարկե, լինում են անշարժության պահեր:
Ներդաշնակությունը հաստատվում է, երբ պատմության ընթացքում իր կուտակած արագությունը ազգը կարողանում է հավասարաչափ բաշխել` մեծ թռիչքներից հետո մեծ թմբիրի մեջ իր գործողության և գործելու հնարավորությունները չկորցնելու համար:
Եվ ամենակարևորը` պետք չէ ամեն ինչ ժամանակի վրա բարդել, ժամանակը գալիս է, երբ պատրաստ ենք մենք, իսկ երբ մենք մեր կյանքի ժամանակը սպառում ենք ժամանակին սպասելու վրա, ժամանակը մոռանում է մեր գոյության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում