Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Կարծում եմ` դրական որևէ ակնկալիքի հիմք չկա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
– Պրն Մանոյան, երեկ վերջապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը վաղը մեկնելու է Աստանա` մասնակցելու ԵԱՀԿ գագաթնաժողովին: Այդ որոշումն ինչպե՞ս եք գնահատում հատկապես այն փաստից հետո, երբ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
– Որևէ կապ չեմ տեսնում Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի միջև: ՆԱՏՕ-ում եռանախագահող երկրների ներկայացուցիչներն իրենք իրենց հակասեցին, երբ Լիսաբոնում ընդունեցին այդ փաստաթուղթը` ի տարբերություն 2009 թ. դեկտեմբերին ԼՂ հարցում Աթենքում որդեգրած սկզբունքների: Իսկ հիմա Աստանա չգնալու խնդիր Սերժ Սարգսյանը չունի։ Ինչո՞ւ չպետք է գնա: Այլ հարց է, թե ի՞նչ է այնտեղ ակնկալվում:
– Եվ դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Կարծում եմ` դրական որևէ ակնկալիքի հիմք չկա, քանի որ Ալիևն իր կեցվածքն առայժմ, գոնե հրապարակավ, չի փոխել ու չի ընդունել, որ ԼՂ-ն կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս: Ուստի իրական լուրջ առաջընթացի ակնկալիք չկա: Երկու դեպքում միայն կարելի է առաջընթաց ակնկալել` եթե Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը: Բայց առայժմ ես որևէ հիմք չեմ տեսնում դրա համար: Եվ երկրորդ` եթե ՀՀ-ի վրա ճնշումներ բանեցնեն: Իսկ սա նոր գաղտնազերծված փաստաթղթերի լույսի ներքո հնարավոր է: Թուրքական կողմը գաղտնազերծված արձանագրությունների կապակցությամբ ամերիկյան կողմին ասել է, թե՝ որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, անհրաժեշտ է առաջընթաց ԼՂ հարցում: Եվ որևէ առաջընթաց, որը կբավարարի Ադրբեջանին, կբավարարի նաև իրենց` թուրքերին. Եթե կողմերը համաձայնության գան ճանապարհային քարտեզի շուրջը, դա բավարար հիմք է, որպեսզի արձանագրությունները վավերացվեն:
– Աստանայում ԼՂ հարցով փաստաթղթի ստորագրման հավանականությունը որքա՞ն է, ձեր կարծիքով:
– Եթե հարցի կարգավորման սկզբունքները` ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովրդի իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության պահպանում, մնում են նույնը, եթե բանակցությունների սկզբունքը` «չկա համաձայնություն, եթե չեն համաձայնեցված բոլոր խնդիրները», մնում է նույնը, ուրեմն որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Եթե սրանցից որևէ մեկի մեջ փոփոխություն մտցվի, ապա դա պետք է արվի փաստաթղթով: Եվ այդ դեպքում արդեն հնարավոր է ինչ-որ փաստաթղթի ստորագրում: Դա, սակայն, կնշանակի, որ հետ ենք կանգնում հարցի փաթեթային կարգավորումից և գնում ենք փուլային կարգավորման, ինչը չի բխում Հայաստանի և ԼՂ-ի շահերից:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկյան գաղտնազերծված փաստաթղթերը, ըստ որոնց` ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին, և այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նամակ է գրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
– Այդ փաստաթղթերը պետքարտուղարությունը չի հրապարակել, որպեսզի ինչ-որ նպատակներ հետապնդի: Սրանք, պարզ ասած, գողացել են պետքարտուղարությունից: Այսինքն` սա պետքարտուղարության նախաձեռնությունը չէ: Ինչ վերաբերում է այդ նամակին, ապա հաշվի առնելով կատարված որոշ դեպքեր՝ եզրակացությունը պարզ է. նման բան Հայաստանում չի եղել, ոչ մի զենք էլ չի վաճառվել Իրանին, բայց ամերիկյան կողմը սպառնալիքով ցանկացել է դրա դեմն առնել, որպեսզի հանկարծ զենք չվաճառվի կամ չփոխանցվի իրանական կողմին: Եթե նման բան իսկապես եղած լիներ, ապա ոչ թե բանակցությունների և նոր պայմանավորվածությունների, այլ միանգամից ՀՀ-ին պատժամիջոցների ենթարկելու հարցը կդրվեր: Այսինքն` սպառնալիքով փորձել են վտանգի առաջն առնել և ստացել են ցանկացածը. Հայաստանը գրավոր հավաստիացրել է, որ ոչինչ չի վաճառելու և չի փոխանցելու Իրանին, և երկրորդ` ամերիկյան կողմն իրավունք է ստացել մեր սահմանակետերում այդ ուղղությամբ պարբերաբար ստուգում անցկացնելու:
– Բայց ամերիկյան կողմը կոնկրետ վաճառքի փաստի մասին է գրել նամակում:
– Իրենք նաև գրել են, որ Հայաստանը ժխտել է այդ տեղեկությունները: Եթե նման բան կատարված լիներ, ապա Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած կլինեին: Սա սպառնալիքի մաս էր, և արդյունքում ՀՀ-ից գրավոր պարտավորվածություն են ստացել ու մեր սահմանակետերում ցանկացած պահի ստուգումների հնարավորություն:
– Կարելի՞ է ասել, որ ի սկզբանե Հայաստանին կասկածել են Իրանին զենք վաճառելու կամ փոխանցելու մտադրության մեջ և ցանկացել են այդպես կանխել:
– Ցանկացել են նման դեպքի հնարավորության առաջն առնել: Ընդ որում` ոչ միայն վաճառքի, այլև զենքն անցկացնելու դեմն առնել:
– Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ փաստաթղթերի հրապարակումները:
– Նման փաստաթղթերի հրապարակումները հետևանքներ կունենան ԱՄՆ – այլ պետություններ և այլ պետությունների միջև հարաբերություններում: Շատ բան գիտեին, կարելի էր կռահել, բայց այս փաստաթղթերով իմացածն ամրապնդվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում