Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Նոյեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների ազատ արձակման ինչպես նաև ժողովրդավարության վիճակին առնչվող այլ խնդիրներ: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը»: