Իրաքի կառավարությունը նախատեսում է բրիտանա-հոլանդական Royall Dutch Shell-ի և ճապոնական Mitsubishi Corp.-ի հետ ստորագրել պայմանագիր, որը թույլ է տալիս այդ ընկերութոյւններին զբաղվել երկրի հարավում գազի հանքավայրերի շահագործմամբ:
Պայմանագիրը դեռ պետք է հաստատվի իրաքյան կառավարության կողմից: Գործարքի գինը կկազմի $15-17 մլրդ:
Royall Dutch Shell-ն իրաքյան կառավարության հետ արդեն իսկ ստորագրել է պայմանագիր, որով նա շահագործում է Մայնուն անունը կրող նավթային հանքավայրը: Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր բարելից բրիտանա-հոլանդական ընկերությունը կստանա $1.39 շահույթ, իսկ արդյունահանումը նախատեսվում է ավելացնել այսօրվա 45 հազար բարելից մինչև օրական 1.8 մլն բարելի: