Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: