ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանվորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այնպես էլ դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: –