Վրաստանի և Եվրամիության միջև միասնական օդային տարածության վերաբերյալ համաձայնագիրը դեկտեմբերի 2-ին կստորագրվի Բրյուսելում: Այդ մասին՝ այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ ըստ Rosbalt.ru-ի: «Այս հարցի շուրջ բանակցություններն արդեն վաղուց ընթանում են ինչպես համապատասխան նախարարությունների, այնպես Էլ արտգործնախարարությունների միջև: Արդյունքում համաձայնություն Է ձեռք բերվել, և այժմ ծրագրվում Է դրա պաշտոնական ստորագրումը», նշել է Կալանդաձեն, հավելելով, որ այն ուժի մեջ մտնի երկու երկրների կողմից վավերացումից հետո: