Դեկտեմբերի 6-11-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ելույթ է ունենալու Ատլանտյան խորհրդի անվտանգության կենտրոնում և հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը հանդիպելու է նաև ԱՄՆ-ի հայկական համայնքի և համայնքի ակտիվիստներ հետ: